Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/109

Այս էջը սրբագրված է

Եթէ իցես ներ փորձանաց,
Չես ինչ պակաս ի յանցանաց,
Զօգուտ անշահ, վընաս խելաց,
Ըզմարդն առնես մըտօք բախած:

Իսկ թէ իցես վասըն մեղաց,
Կիսամեղայ՝ ես դեղ կենաց,
Մերձ է յանժամ առ քեզ աստուած,
Եւ ազատէ ի ծըփանաց:

Թէ խորշակիկ, թէ պիծակիկ,
Մինչդեռ նեղէ զքեզ մի Ժամիկ,
Իսկույն լինիս դու տխմարիկ,
Գոչես աւա՛ղ և ա՛խ, մարի՛կ:

Գիշեըն ի բան մընաս անքան,
Հալիս, ծիտիս այգուն-այգուն,
Ախե՜ր, վախե՜ր, լի՛ պատարուն,
Յոգւոց հանես թագուն-թագուն:

Ի նախընծայ բանիցըս չու,
Ես նախընթաց եղէ աննու,
Զի ո՛չ ասաւ իմըս լեզու,
Ըզբառ կամ բան ինչ շնորհատու:

Թէ հակագրեալ դարձցիս հոգի,
Ընդ ընտրելոցն ես ի ջոկի,
Հոգիդ այնու նոր նորոգի,
Ախվայութեամբ ո՜չ մորմոքի: