Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/111

Այս էջը սրբագրված է

86


Է՜Յ, ԻՄ ԲԱՐԵՄԻՏ ՍԻՐԵԼԻ


Եթէ իցես ուշուտ,
Կա՛լ բիւրեղ տաշուտ,
Մի՛ կերիցես մաշուտ,
Եւ լիցիս հաշուտ:

Զորակըն քանակին՝
Զեղուն արասջիբ,
Զի առաւել տայցէ
Ոյժ մաշուտ, կաշուդ:

Ասա՛ ցըմատըռուակն,
Զի լցցէ զբաժակն,
Ըմպողին անուշիկ՝
Տո՛ւր շաքար նըշուտ:


87


ԶԽՂՃՄՏԱՆԱՑ


Յիմանալիս և յըզգալիս,
Ո՛չ գոն երբէք գոյք քեզ նըման,
Քեզ ո՞ր լեզու և ո՞ր բերան
Կարիցէ տալ բան գովութեան: