Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/115

Այս էջը սրբագրված է

42


ԶԱՆԽՈՀԵՄ ԸՂՁԻՑ ԵԻ ԶՅՈՌԵԳՈՅՆ ՏԵՆՉԱՆԱՑ


Որչափ իցես ի սրնոտիս յաքսորութեան,
Մի՛ խընդրեսցես լաստիս ըզփառս զերթ մուրացկան,
Զի գովութիւն, փառք և պատիւ մընացական,
          Միոյն միայն, միշտ յաւիտեան այն վայելէ:

Ի գովելի գործըս մատիր որպէս քաջ այր,
Զքեզ սընոտեօք մի՛ ամբառնար, զի ես եղբայր,
Զի մեծութիւն և տէրութիւն անհաւասար,
          Միոյն միայն, միշտ յաւիտեան այն վայելէ:

Մի՛ կամիր կեալ միշտ յաշխարհի յայս սրգատան՝
Իբրև անմահ և կենդանի անզուգական,
Զի անմահութիւն և կեցութիւն յարաձգական,
          Միո՛յն միայն, միշտ յաւիտեան այն վայելէ:

Բարի անուամբ, ճշմարտութեամբ առ բարձրութիւն,
Սպասես փառաց և հըռչակման տունկդ անարդիւն,
Զի բարութիւն, ճշմարտութիւն և բարձրութիւն,
          Միո՛յն միայն, միշտ յաւիտեան այն վայելէ:


48


ՋՔՍՄՍՈՂԱՑ ԵԻ ՋԽՌՈՎԱՐԿՈԻ ԱՆՁԱՆՑ,


ՅՈՐՈՑ ՏԷՐ ՓՐԿԵՍՑԷ ԶՍԻՐԵԼԻՍԴ ԻՄ


Ի քաղաքի, թէ քան ըզչափն յաճախիցին արք բանսարկաք,
Զայն ամփոխեալ հասուցանեն ամենեցուն անըսփոփ սուգ,