Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/116

Այս էջը սրբագրված է

Ուր պակասին հոգաբարձուք և այցելուք արք ահարկուք,
Անդ առաւել մոլեգնոտին զերթ այս հարցուկ անյեղյեղուկ:

Եթէ իցեն չարագըրգիոք, արդէն կանխաւ ասացի լակ,
Այլ առաւել չարահաւանք են ունկընդիրքն և զաչացուք,
Բէպէտ երկացն է հաւասար, անէծք, նըզովք, վա՜յ և եղուկ,
Բայց լըսօղն է յոյժ աւաղուկ և աղբակիր յիմար իշուկ:

Թիկունք լիսին միշտ իրերաց և են դիւաց թև և բազուկ,
Զի աշխատին վասըն նոցա և են լարա՜կ արդիւնատուք,
Բանիւ միայն զաստուած սիրեն, այլ ի մըտաց անցուկ մոռցուկ,
Եւ ծառայեն դքսաց դասուն՝ սըրտի մըտօք միշտ ի ծածուկ:

Անշահ բանից մի՛ լինիցիս ականջադրուկ, ո՜վ խըլխըլուկ,
Զի մի՜ ըզմահն ի հոգի քո յըղասցիս դու յայնց ի ծածուկ,
Որպէս վիպօղքն են հստկատաք Սամայէլի և խընկարկուք
Նոյնպէս լըսօղքն են սերմնառուք, սեղեխք յատուկ յոյժ հերատուկ:

Մանուկ պարծուկ, յաղթաբազուկ տեսի կամաւ եղեաւ ըստրուկ,
Զի ո՜չ էր իւր զոր ինչ ունէր, և ո՜չ կաթէր լինիլ յաղթուկ,
Պահ մի ճախրէր ընդ աղաւնիս, պահ մի լինէր սեաւ ագռաւուկ,
Այսպէս քըսուք, նետք օդաչուք կամ փայլածուք յեղլի բարուք:

Ա՛րդ, ծանուցէք և ծաներուք, մինչդեռ լըսէք ըգլացն ուրուր,
Զի հասանին վըրիժառուք, ձեզ կանխապէս մեք գուժարկուք:
Թէև կարի յոյժ անագան, փութացարուք առ արտասուք,
Զի մի՜ իսպառ քայքայիջիք և լինիցիք սովալըլուկ: