Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/122

Այս էջը սրբագրված է

Հուրն, որ պարկեշտութեամբ ի մեզ անթեղի,
Միշտ քև արծարծեալ՝ կանթեղի ի մարմնոյս,
Ըզխոց սըրոյ՝ ճարտարք բըժըշկեն փութով,
Սակայն, զարբեցողաց միշտ են տարակոյս:

Այլ թէ լինիցիմք յոյժ իրաւասէր և արդարադատ,
Ո՜չ պարտինք բնաւին բողոքել զքէն և առնել գանգատ,
Բայց որովայն մեր անյագ, ո՜չ հայի ի պահք և յուրբաթ,
Ի բարեաց աղքատ, քև կամի գոլ զուարթ և անյուսահատ:


47


ԶԵՐԻՑ ԹՇՆԱՄԵԱՅ ԵԻ ԱՌ ԾՓՈԻՄՆ ԻԻՐՈՅ


ՄՏԱՅ՝ ԽՐԱՏ ՀԱՐԱԶԱՏՕՐԷՆ


Փարթամաթինք այսր աշխարհի և բիւրաւոր նորին բարիք,
Կանխեցին մեր նախնիքն ասել, բուռն որոգայթ մեծաչարիք,
Թէ վայելօղքն են անհաւանք և ի կարծիս մըտաց ծըփին,
Նոքին իսկ են, որք կամովին անկցին ի հաղբս անհընարին:

Գեղապաճոյճ դիմօքն իւրեանց տենչ հայեցմանց ի մեզ բերեն,
Թէ վաստակի մինն ի նոցունց, զընկերս իւրեանց միմեանց դերեն,
Զթոյնն ի ներքոյ առ թագուցեալ, բայց ի վերուստ սերիւ սերեն,
Յայն կախարդեալ զըզգայարանս, տօնակցութեամբ յինքեանս գերեն: