Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/124

Այս էջը սրբագրված է

Վայրենական և մոլեկան գագան մարմինդ այդ անընտել,
Ո՜չ կարացեր սանձել, վարժել և ըստ կամաց բանին շարժել,
Եթէ ո՜չ վաղ աճապարես, փութայ ըզքեզ կորուսանել,
Մի՜ ածէք գութ իբր ընտանոյ, դաւաճանօղ նենգաւորին:


48


ԳԱՆԳԱՏ ԶՊԱՏՐԱՆԱՑ ԱՇԹԱՐՀԻՍ


Նետիւք աչացդ խաղաս միշտ ի վերայ իմ,
Իբրև զխընծոր կարմիր, յո՜յժ կարի թըշուտ.
Կամիս ընկերանալ, զիս այնու որսալ,
Որպէս ըզնենգաւոր բարեկամ ճօշուտ:

Տան իմն ես ծըխալից տեղի սրտորանաց,
Զաչըս մեր առնես դա փոշուտ շուտաշուտ.
Բիւր բերրի պարտիզաց խոստումն խոստանաս,
Չըտաս բիլ միտ եղի փըշուտ և մոշուտ:

Այլև բիւրիցս պատւել ըզմեզ յանձն առեր,
Որպէս թէ իցես դա ճաշուտ ու լօշուտ.
Նազ-նազի վերայ մեզ եդեալ ցուցանես,
Ընդ արեգակամբս եղեր մեզ օր մշմըշատ:

Արժան էր կոչել զքեզ, արդ, լաբիւրիթնոս,
Թէ չիցէր երեսդ նաղշատ ու խաշխաշուտ.
Ի քէն փախչիլ գընալ, առաւել լաւ է
Ի լերինս բարձրագոյնս, քօշուտ և իշուտ: