Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/144

Այս էջը սրբագրված է

Կալ և ջըրաղաց,
Յոսկերց պարակցաց,
Յաղագս իրանաց,
Դու մըշակ կենաց:

Զէնք ի քեզ գումար,
Միշտ կայ նետն ի լար,
Խոցըն մաքհարար.
Անդեղ և անճար:

Արտաքնոց ներքնոց,
Բընաւիցն ես ծոց,
Աղբիւր աղբերաց՝
Համոց համրաւոց:

Ի ծերոց հընոց,
Զքեզ ծանեաք հընոց,
Փուռըն բորբոքեալ՝
Յոյժ-յոյժ մեծաբոց:

Մըտից ի պայքար,
Որքան եմ ի կար,
Քեզ ո՜չ նըմանի,
Խորիսխ և շաքար:

Խընկաբեր ձորակ,
Այր մեղրածորակ,
Շահաբեր նաւակ,
Ծով ակնունակ: