Ի կըրասէ ձեր գրռաւի,
Չարն ի կենաց փոյթ զըրաւի,
Ահա՝ գաղտնի որ ո՛չ գրաւի,
Ի մեկնութեանց մերըս ճառի:
Թէպէտ մէծի նահապետին,
Հակ երևիք սուրբ հրամանին,
Բայց չէ՛ յանցանք ամենևին,
Այլ առ սովու և յոյժ հարկին:
Եւ մանաւանդ գործ պաշտօնին,
Ո՛չ Էր ձեզ ճահ ամենևին,
Այլ առ մաքուր սուրբ աղաւնին,
Թեթև ճախրօղ յամպըս վերին:
Այո՛, ճայեկ, արև սոխակ,
Գայլագռաւք են, մեզ նրմանակ,
Սակայն՝ բարուք յոյժ անառակ,
Եւ ո՛չ ըստ ձեզ արի աւագ: