ԶՀԱԻԱՍՏՈԻԹԵՆԷ ԵԻ ԶԱՆՀԱԻԱՍՏՈԻԹԵՆԷ ՄԱՀՈՒ
Ըզգոյութիւն քո մոռացեալ, քառոտանեաց ընկերացար,
Եւ գարշելեացն առ ի նոցունց, ամենայնիւ նըմանեցար,
Ո՜չ յաշ ածես, թէ աստի՞ ուր, ի վայր անկեալ կործանեցար,
Զի բանեղէնդ այդ տեսութիւն միգապատեալ յոյժ կուրացաւ:
Մերկ եկելոյդ մերկ չըւեցումն, անտարակոյս յոյժ յայտնի է,
Բայց թէ ո՞րպէս, կամ ո՞ւր և ե՞րբ և կամ որո՞վ, այն գողտնի է,
Անշընչանալդ և մեռանիլդ, զի այս և քեզ հաւաստի է,
Փըցուն պատան, նեղիկ տապան, ժըժմանց կայան քեզ օթարան:
Հի՞մ ո՛չ զըզուիս յաքսորանաց, և փըշաբեր սուտ կենցաղոյս,
Որ միշտ վարէ փաղաքշանօք, զքեզ ի մըթին խաւար անյոյս,
Բաց ի գանից և խըթանից, այլ զի՜նչ առեր յայս անգըթոյս,
Մուադ եղև սուգ և կեանքըդ փուք, ոչ՛ երբէք շուք այլ քուք և թուք: