Զի մայր մեր սուրբ եկեղեցի ընդհանրական,
Ո՛չ է աղքատ և ո՛չ կարէ գոլ մուրացկան,
Զի հոգևոր գանձք անըսպառք անհատական,
Միշտ բազմանան սուրբ աւետեօքըն հայրական:
Գերահըռչակն օվկիանոս ի բաժակի,
Թէ արարիչըն կամիցի՝ բովանդակի,
Այլ մօր մերոյ անհուն շնորհքն ո՛չ քանակի,
Զի անքանակն աստ ի սըմին պատարագի:
Եօթնավըտակ աստուածեղէն գընացք գետոց,
Միշտ ի սմանէ յառռաջ խաղան նոր ի նորոց,
Կարէ լընուլ զօվկիանոսն ի վեր խորոց,
Եւ ո՞ւր մը նայ փարչ մի փոքրիկ մի սափորոց:
Այլ անառակն որ է ի ցաւս եղջեր ցանկայ,
Ցամենահամ մանանայէն փոյթ սառնանայ,
Սոխ և խըստոր այլ և պըրաս քաղցր են նըմա,
Քեզ ի մօտոյ, եթէ կամի՝ փորձըն վըկայ: