Զբողոք կալելալ՝ ըզքէն գըրէ
Սէրն իմ ուշիմ, արդարաբան,
Եթէ ունիս պատասխանի,
Ահա՛, ատեան, արդ, արա՛ բան:
Իրաւունքն է՝ ի քաղաքի
Աղտից մաքրօղ զերթ կալաքար,
Զի ո՛չ պատժօղն ինքըն պատժի,
Եւ զօրինակ քեզ, կա՛լ աքար:
Հոգիք յոգունք, հոգօք հոգնին,
Վասըն բանից նոր ոգելոյ,
Եւ ո՛չ հոգան զհոգիս իւրեանց՝
Ի հնութենէ նորոգելոյ:
Յերկուց ականց մինչ արտասուք
Ի վայր իջեայ յորդանան,
Լինին հոգաց նոր աւազան,
Իսկ և երկրորդ Յորդանան: