Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/205

Այս էջը սրբագրված է

№ 3227 ձեռագրում, թերթ 24բ, 19-րդ դար, հանդիպում ենք երկու տնանոց մի այլ բանաստեղծական, ուր կրկնվում են Պ. Ղափանցու սույն բանաստեղծական 19 և 44-րդ տողերը.

Երկինքն որոտայ, ամպերն ցողեն, Թռչունքն ամենայն աստուած աղաչեն, Սուք առեալ ընդ մեզ, ողբս առեալ գոչեն, Խոր կսկիծ մահու եբեր ալեաց ծովուն, Առ յիս խաղացեն սաստկագին հովու:


22

ՅՈՐԴԱՔԱՅԼ, ԿԱՐԿԱՉԱՀՈՍ ԶՈԻՐՔԸՆ ԼԵՌՆԱՅԻՆ

Կոստանդնապոլսին նվիրված առաջին բանաստեղծականն է՝ Խորագիր՝ «Զգարնանէ Բիւզանդիոյ, որ խորհրդաբար ակնարկի առ բնակիչս նորին», այսինքն՝ Բյուզանդիայի գարնան մասին, որ խորհրդանշում է նրա բնակիչների գարունը՝ ազատականը:


23

ԱՌԱՒՕՏԵԱՆ ՔԱՂՑՐ ԵԻ ԱՆՈՅՇ ՀՈՎԵՐԸՆ

Խորագիր՝ «Դարձեալ Կոստանդնապօլսոյ, ի դէմս վարդի և պիւլպիւլին, ոյրում զանազան նմանաթիւնք մակացութեանց ստորագըրին ներբողաբար»: Կոստանդնապոլսին նվիրված երկրորդ երգն է: Պ. Ղափանցու ամենաընդարձակ բանաստեղծականը, քնարական միակ պոեմը, 405 տող (81 տուն):

«Այս սքանչելի քնարերգական մեջ,— գրում է Լեոն,— Պետրոս Վարդապետ Ղափանցին ցուցադրում է զգացմունքների մի վեհ քնքշություն... Մեր բանաստեղծը բավական երկարախոս է, արդարացնելու համար հա-