50
ԸԶԿԵՆԱՑ ԴԵՂՆ ԱՌ Ի ՎԵՐՈԻՍՏ
Խորագիր՝ «Փոյթ փաղչողին»: «Երգարանում» (էջ 80) անմիջապես հաջորդում է «Ըզթոյն մահու արբուցանել...» սկսվածքով «Գործ թշնամւո» խոյրագրով բանաստեղծութիւնը և իմաստով առնչվում նրան:
52
ՉԻՔ ՀԱՄ Ի ԲԱՆՍ ԵՐԿԱՐԱԳՈՅՆՍ
Խորագիր՝ «Սակաւուկ ինչ խրատ առ անձն իւր ապիկար»: «Թէ ցանկք իցեն ի յարգաւանդ» սկսվածքով քառյակում Պ. Ղափանցին դարձյալ գեղագիտական այս նույն հայացքն է զարգացնում. «Եթէ քարոզ և եթէ դաս և կամ խրատ՝ քիչն անոյշ է»:
55
ԱՇԽԱՐՀՍ ԱՅՍ է ԻԲՐՈԻ ԴԸՊՐՈՅ ԵՎ ՎԱՐԺԱՐԱՆ
Խորագար՝ «Յաղագս նեղութեան և ձախորդուեան»: Այս և «Աշխարհս է անագին ծով լայնատարած» (խորագիր՝ «Զալեկոծութենէ հոգւոյս»), «Աշխարհս այս է աստուածագիծ և խրթնաբարբառ ընտիր մատեան» (խորագիր՝ «Գովեստ ինչ մեծարանաց աշխարհի») բանաստեղծություններում (56, 61) Պ. Ղափանցին քննում է ողջ աշխարհի, տիեզերքի, ընդհանուր, աստվածաստեղծ մարդկության կյանքի անհամաչափության, աններդաշնակության, նրա ճակատագրի հետ կապված կենսափիլիսոփայական հարցեր: Աշխարհը խրթին մատյան է, լայնատարած ծով, մարդը, բանական այդ սքանչելի արարածը, լավ լող չի-