Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/214

Այս էջը սրբագրված է

յուրովի՝ իր գեղագիտական աշխարհաընկալումների չափ ու կշռին համապատասխան: Այլ կերպ չէր կարող լինել: Պ. Ղափանցին թելադրում խւ ընթերցողներին, մանուկ սերնդին, թե՝ Աստվածաշունչը ներողամիտ չէ չար, անբան, անբարի, անազնիվ մարդկանց նկատմամբ.

Թէպէտ բաղխեն զդուռն իմ փակեալ՝ այնք զօրն ի բուն,
Ոչ շընորհեմ զայն զոր հայցեն՝ բան ներգործուն:


ՔԵՐԹՈՂ ՀԱՄԵՍՏ, ԱՆՀԱՒԱՍԱՐ

Խորագիր՝ «Դրուստ ողբերգաբար առ հանգուցեալ ընտիր Դպիրն Պաղտասար»: Միակ բանաստեղծությունն է, որ կապվում է պատմական անձնավորության հետ: Պ. Ղափանցին այն գրել է հավանաբար 1768 թվականին, Կոստանդնուպոլսում, իր ավագ գրչակից Պաղտասար Դապրի մահվան առիթով: Երկրորդ անգամ տպագրվեգ է 1958 թվականին (Տես Պաղտասար Դպիր, «Տաղիկներ սիրոյ և կարօտանաց», Երևան, 1958, էջ 215—217):


Բ. ԵՐԿՏՈՂՅԱԿՆԵՐ ԵՎ ՔԱՌՅԱԿՆԵՐ

1

ՎԱՅՈՑ ՁՈՐՆ Է Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ

«Վայոց ձոր»՝ ողբի ձոր (հնում կոչվել Է նաև՝ Վարդաձոր, Եղեգնաձոր), «Ի հասարակաց դիպուածոց ողբոց և աշխարանաց կոչեցաւ Վայոց ձոր, որպէս թէ սպանման մեծի եպիսկոպոսին Ստեփանոսի