Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/23

Այս էջը սրբագրված է

Սիրով քով եղէ խումար,
Զլացն արարի ինձ տումար,
Արևոյդ սիրոյն համար.
          Փութացի՜ր, վա՜րդ, վա՜րդ,
          Ո՛չ հանգչիմ զօր ամենայն:

Լուսեղէն կամար վերին,
Դու իմ տէր, ես քո գերին,
Աղերսից բանիցս թերին.
          Նազելի՜ վարդ, վա՜րդ,
          Ճանաչեմ զօր ամենայն:

Ի ծաղկունս փառօք փարթամ,
Կալ ի նոյն առ տէր կարդամ,
Ընդ հողմոց միշտ անտարտամ.
          Նազելի՜ վարդ, վա՜րդ,
          Մարտընչիմ զօր ամենայն:

Ի գետոց յորդ հոսանաց,
Ի ծովու չար ծըփանաց,
Ի սաստիկ հողմոց հնչմանց.
          Նազելի՛ վարդ, վա՜րդ,
          Երկընչիմ զօր ամենայն:

Ի գեղըս քո նայէի,
Բերկրեցայ մինչ հայէի,
Բարձրաձայն զայս վայէի.
          Նազելի՛ վարդ, վա՜րդ,
          Ո՛չ թագչիմ զօր ամենայն: