Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/25

Այս էջը սրբագրված է

             Ըզքեզ ծանի՛ր,
             Լուսոյ նմանի՛ր,
             Փոյթ մի՛ բանիր:

Յոգւոջ պահել ըզքեզ կամիմ դարէ ի դար,
Եթէ իցէր ըղձիցս իմոց ճար և հընար,
Զայս աղերսեմ և պաղատիմ միշտ անդադար.
             Յոյժ խղճաբար,
             Յար իմ վըտար՝
             Յերկիր օտար:

Մինչ նըկատեմ իմ գեղ քոյին գերփառունակ,
Մասունք հոգւոյս իսկոյն ցընծան առ հասարակ,
Ըզկեանըս իմ որչափ իցէ ինձ ժամանակ.
             Տաց քեզ բընակ,
             Օթից վիճակ՝
             Ձայն բովանդակ:

Հոգւոյ իմոյ գանձ անըսպառ և բիւր բարի,
Զարթի՛ր փութով, ունկըն մատո՛, ի լուր արի,
Տե՛ս, թէ զիարդ ցուրտն յերեսացդ ի բաց վարի.
             Զէտ անճարի,
             Միշտ չարչարի,
             Ի դար դարի:

Ի սուգ և կոծ կըծկեալ նըստիմ բացատ վայրի,
Զաչս իմ յառնալ նայիմ յընթացսըդ քո արի,
Սէրս ի սիրոյդ վաղ զարթուցեալ ըստրուկ գըրի.