Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/26

Այս էջը սրբագրված է

             Կալեալ գերի,
             Առ քեզ բերի,
             Լի՛, անթերի:

Անձն իմ դեր քո ի խիստ հողմոց աստ գըրաւի,
Ծուխ մախանացն սա զօրացեալ ոչ զըրափ,
Ների՛, տապի՛ և տառապի յանիրաւի.
             Ցաւօք ցաւի,
             Զերթ ի ծովի՝
             Յո՛յժ անբաւի:

Այս քո գերւայս բիւր որոգայթ սարեալ յարեն,
Առ ի որսալ ջանիւ հնարից զհէքըս փարեն,
Տարմից թըռչնոց համանմանեալ թևապարեն.
             Խըճիւ քարեն,
             Հըրով խարեն,
             Յաղ հարհարեն:

Եթէ տեսից ըզքեզ բարեաւ՝ զըւարճանամ,
Վաղվաղակի զայս ամենայն ես մոռանամ,
Վերադարձեալ ի հնութենէ նոր նորանամ.
             Թև յօրանամ,
             Յոյժ զօրանամ,
             Եւ տիրանամ: