Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/30

Այս էջը սրբագրված է

Ըստ հաջոյից իւրոց ընտիր,
Մի քան ըզմի ատօղ պատիր,
Զաշխարհ մարմին՝ վըրէժխընդիր,
Ի վէրայ քո՝ դերել փութայ:

Յալեաց յալիս զքեզ արկանէ,
Քարէ ի քար միշտ հարկանէ,
Մինչ զքեզ ոսոխ իւր վարկանէ,
Ի մահն անանց՝ գերե փութայ:

Նա առ Յոբաւ որպէս ասէ,
Նոյնպէս և այժմ չարախօսէ,
Ըզբարիս քո ի բաց ասէ,
Զայն ժըխտելով՝ քերել փութայ:


6


ԶՎԱՐԴԷ ԵԻ ԶԼՈԻՄՆԱՀԱԻՈՅՆ


ՊԱՐԶ ԲԱՆԻԻ


Ծիլ-ծիլ ոսկի է վարդի թերթերըն,
Որպէս և ասեն նախնի ծերերըն,
Ահա՝ մերձացա գարնան ջրերրն,
Անոյշ օրերըն.
          Գեղգեղեալ գոչէ,
          Կանչէ, հառաչէ՝
          Պիւլպիւլն՝
          Երամով իւրով: