Սիրահարեալ և սէր նոցա կանչելով,
Հոյլք կաքաւուց սա մերձենան գոչելով,
Ի՜ վեր, ի՜ վայր ոստոստեն կարկաչելով,
Ներ հովանեաց մաքուր ծաղկանց թագչելով:
Մարգարտաձև շաղով լըցեալ շողշողին,
Մըրգամատոյց մարգագետինք լեռնային,
Շաղաթաթախ պայծառութեամբ փողփողին,
Առ որ իջեալ երամք հաւուց թևապարին.
Սիրահարեալ և սէր նոցա կանչելով,
Հոյլք կաքաւուց առ մերձենան գոչելով,
Ի՛ վեր, ի՛ վայր ոստոստեն կարկաչելով,
Ներ հովանեաց մաքուր ծաղկանց թագչելով:
ԶԳԱՑՈԻՄՆ ԶՎԱՐԴԷՆ ԵԻ ԻՄԱՑՈԻՄՆ
Գետք արտասուաց իջեալ յաչացս ընթանան,
Եւ անխափան հոսմամթ լորդեալ զօրանան,
Որոց և հարցանեմ՝ զվարդն իմ ուրանան.
Ի՜մ սիրուն մանուշակ,
Լե՜ր ինձ աւետակ,
Բոցով և հընոցով
Հաշիմ ու մաշիմ,
Ճառեա՜ բան զիմ վարդէն,
Յարո՛ զիս արդէն: