Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/53

Այս էջը սրբագրված է

            Ա՜խ, վարդիկ, աւա՜ղ, վարդիկ,
            Բոյս լուսաթերթիկ,
            Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
            Տո՜ւնկ տիրակերտիկ:
            
Ողբալով, դեգերելով շրջիմ անդադար,
Ո՜չ կարեմ կեալ և ապրիլ ես այլազգաբար,
Սար ւ ի ձոր անկեալ յածիմ որպէս խելագար,
Ո՜չ երբէք ես գըտանեմ ինձ ճար և հընար.
            Ա՜խ, վարդիկ, աւա՜ղ, վարդիկ,
            Բոյս լուսաթերթիկ,
            Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
            Տո՜ւնկ տիրակերտիկ:

Վառվառիլ և փայլփայլիլդ է՜, վա՜րդ, պատուական,
Ո՜չ է յոյժ երկարատև, այլ է՜ օրական,
Ո՜չ կարեմ պահել ըզքեզ գերիս լալական,
Եւ յայլուստ ո՜չ գըտանեմ ես ինձ օգնական.
            Ա՜խ, վարդիկ, աւա՜ղ, վարդիկ,
            Բոյս լուսաթերթիկ,
            Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
            Տո՜ւնկ տիրակերտիկ:

Այգեպանն անիրաւի, որ մինչ վաղվաղղէ,
Զթերեբաց կոկոնըս քո՝ շուտ ի բաց քաղէ,
Ըզսրտիկս ի բաց հատեալ՝ արեամբ շաղախէ,
Եւ առեալ զիս՝ կենդանւոյն ի յերկիր թաղէ.
            Ա՜խ, վարդիկ, աւա՜ղ, վարդիկ,
            Բոյս լուսաթերթիկ,