Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/54

Այս էջը սրբագրված է

            Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
            Տո՜ւնկ տիրակերտիկ:

Քո ցըրօնքդ և իմ լալօնքս ո՜չ խափանեցաւ,
Ողջոյն օր մի օրերուն՝ սիրտս չուրախացաւ,
Վէրք հոզւո՜յս և ցաւ Արտի՜ս ո՜չ փարատեցաւ,
Սըգալից աքտընվորիս կեանքն ինձ դառնացաւ.
            Ա՜խ, վարդիկ, աւա՜ղ, վարդիկ,
            Բոյս լուսաթերթիկ,
            Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
            Տո՜ւնկ տիրակերտիկ:

Երբ նընչէ զօրեղ քամին, ես նոգեվարիմ,
Կիսամեռ անկեալ դընիմ և յո՜յժ շիւարիմ,
Ի ներքոյ քո մեռանիլ կարի՝ յօժարիմ,
Եւ թերթիւք քովք պատանիլ՝ ինձ կեանք համարիմ.
            Ա՜խ, վարդիկ, աւա՜ղ, վարդիկ,
            Բոյս լուսաթերթիկ,
            Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
            Տո՜ւնկ տիրակերտիկ:

Անցանեմ սարէ ի սար՝ զօր ամենայն լամ,
Թև առեալ թըռչիմ արագ՝ ի վեր վերանամ,
Շաղ ու ցօղ անդուստ առեալ յետս առ քեզ փութամ,
Ցօղելով ըզքեզ այնու՝ ես իսկ զօրանամ.
            Ա՜խ, վարդիկ, աւա՜ղ, վարդիկ,
            Բոյս լուսաթերթիկ,
            Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
            Տո՜ւնկ տիրակերտիկ: