Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/55

Այս էջը սրբագրված է

Մարտն էանց, ծաղկունքն ամէն բացւեալ փայլեցան
Ներ որոց թըռչունքն ամէն իջեալ օթեցան,
Սուգ սրտիս և լալ աչացս, արդէն, յորդեցան,
Մինչ նըշան քո ծաղկեցման ո՜չ երևեցան.
            Ա՜խ, վարդ՛իկ, աւա՜ղ, վարդիկ,
            Բոյս լուսաթերթիկ,
            Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
            Տո՜ւնկ տիրակերտիկ:

17


ՁԱՅՆՍ ԱԻԵՏԵԱՑ ՄԵԶ ԵԻ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ...


Քաղցրիկ գարունն եկեալ եհաս,
Արի՜, երգնակ, ուրախացի՜ր,
Քանի՜ սըգաս և դառն ողբաս.
            Ե՜կ, սիրելի, բերկրեալ ցընծա՛,
            Բերկրեալ ցնծա՜ և զուարճացի՜ր,
            Տեսլեամբ վարդին փարթամացի՜ր:

Տունկ վարդենւոյն վայելչացաւ,
Կարմիր գունով զարդարեցաւ,
ժամ լալոյ քո այսօր լըցաւ.
            Ե՜կ, սիրելի, բերկրեալ ցընծա՜,
            Բերկրեալ ցնծա՛ և զուարճացի՜ր,
            Տեսլեամբ վարդին փարթամացի՜ր: