Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/77

Այս էջը սրբագրված է

Գար՛ունն եհաս, ծաղկունքն ամէն երևին,
Բոլոր աշխարհս երփնազարդեալ տերևին,
Լինիմ գերի քո ամէն մեկ տերևին.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական փառվառման:

Կոկոնքներդ Է՛ փանք մարգարտի և ական,
Ծորանահոս, անուշահոտ պալասան,
Ապաքինիչ հոգալս վիրացն ամենա՛ն.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Աղբիւք և գետք լորդեալ յաչացս, արդ, յարեան,
Շըրջապատեալ ընկըղմեցին զիս յարեան,
Զօրութիւնք իմ պակաաեցան և կորեան.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ի բանտ սիրոյ քոյ մատնեցայ գերենման,
Յորամ տապիմ լալով մինչև ի վախճան,
Տևել, տանիլ ո՜չ բերէ կար յաւիտեան.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Բիւրաբեկբեկ գեղգեղանօք ձայն բարձեալ,
Աղաղակեմ յո՜րդ արտասուօք ծովացեալ,
Լուսաւորեա՛ գայս իմ սրտիկս մըթացեալ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: