Ծիծաղելոյ և բերկրութեանց չարժեցայ,
Վասն այն ի սուգ և յարտասուս շարժեցայ,
Լալեաց բանից միայն և եթ վարժեցալ.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըղ նըման արեգական վառվառման:
Մինչև ցըմահ ո՜չ ողջանայ խոցերըս,
Ո՜չ շիջանի սըգաբորբոք բոցերըս,
Դու ժամ առ ժամ առաւելուս լացեր ըս.
Բացի՛ր, բացի՛ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Սև օրեր ինձ՝ այս քո գերւոյս վաղվաղեն,
Զխոցեալ սըրտիկս, զմիտս և զհոգիս քաղքաղեն,
Աչացս ամպերն արեան ցօղեր շաղշաղեն.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Դու ծովափն անդիրագիւտ մարգարիտ,
Անա՜ղտ, անբի՜ծ, լուսափայլուն և վըճիտ,
Մի՜ մոռանար զայս քո գերիս լալամիտ.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Ի գահոյս քո արքայական նոր խընկեայ,
Զայս խղճալի քո սիրահարս, ա՜ռ, ընկայ,
Ի գուճս անկեալ՝ աղաչանօք կամ ծընգեալ.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման: