Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/80

Այս էջը սրբագրված է

Երկին ի վեր, երկիր ի վայր հայեցայ,
Դիմել սա քեզ, յո՜րդ արտասուօք ճահեցայ,
Ահա՜, անկեալ՝ ցաւօք, վըշտօք մահեցայ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Անտակ ծովերըն ինձ արտասուս ո՜չ բաւէ,
Շիջուցանել գալս իմ բոցերս ո՜չ հաւէ.
Այդքան յամիլդ երկարապէս ինձ ցաւ է.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Անձն իմ ցաս և հառաչանս հարհարի,
Իբրև բարւոյ, ըզգիրկս ածեալ յար յարի,
Տարին ինձ դար, ժամըն տարի արարի.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Արփիափայլ գեղ վառիվառ աննըման,
Փառք և պարծանք, իսկ և պըսակ դու գարնան,
Հըրով սիրոյդ այրիմ գերիս լալական.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Տառապանօք սիրով քոյին դեգերիմ,
Ի սուգ, ի լաց կալեալ-կապեալ՝ ես գերիմ,
Հաշիմ, մաշիմ և բիւր ցաւօք երերիմ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: