Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/114

Այս էջը հաստատված է

ինչպես քրիստոնեական եկեղեցու բեմի վրա մութրուփներ էին պար ածում և այլն։ Թողյալ ժամանակակից մամուլը, մեր պատմությունը լի է հազար ու մեկ այս տեսակ սրբապղծությունների նկարագրություններով։ Բայց եթե ավելին ցանկանում է տեղեկանալ պ․ Հայկունին, թող կարդա Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի «Տեղեկագիրը», որը դուրս է բերած պատրիարքարանի քսանամյա պաշտոնական արձանագրություններից։ Նրա մեջ Րաֆֆիի «Կայծերի» մեջ նկարագրածից ավելի զարհուրելի բաներ կտեսնե պ․ Հայկունին։

5. «Որ Մշու (թե՞ Վանա) դաշտի ծովակը կոչվում է ոչ թե «Արշակա ծովակ» (293), այլ Արջակա ծովակ։ Սկզբում ես կարծեցի թե դա տպագրական սխալ է, բայց միևնույն բառը մի քանի տեղ կրկնված տեսա»։ Արշակա ծովակը ոչ Մշու դաշտումն է և ոչ Վանա դաշտում, երբ պ․ կրիտիկոսը կամենում է ուղղել մի տեղագրական սխալ, նախ և առաջ պետք է գիտենա նրա տեգր։ Սուտ է և այն, թե «Կայծերի» մեջ այդ բառը մի քանի տեղ կրկնվել է։ «Կայծերի» մեջ միայն մի տեղում հիշվում է այդ բառը։ Ուղիղը Արշակ Ածովակ է, բայց ժողովրդի բերնում դարձել է Արջակա ծովակ շ-ն ջ~եի փոխվելով, ինչպես Արշամը Արջամ է դարձել և ինչպես շատ պատմական անուններ ժողովրդի բերնում աղավաղվել են։

6. «Որ Կոփա վանքը Մուշի մոտ չէ (299), այլ Պուլանքի»։ Կոփա վանքը ոչ Մուշի մոտ է և ոչ Պուլանքի։ Կոփա վանքը գրտնվում է Կոփ դյուզի մոտ, Կոփ գյուղը գտնվում է Պուլանքի վիճակում, իսկ Պուլանքի վիճակը գտնվում է Մուշի գավառում։ (տես հայր Ալիշանի «Տեղագիր հայոց մեծաց» եր. 46, պրակ 81),

7. «Որ Տարոնը և Վասպուրականը ավելի լեռնոտ երկիրներ» չեն (311), այլ ավելի դաշտային։ «Կայծերի» մեջ «ավեյի լեռնոտ» ասված է, համեմատելով հիշյալ երկու նահանգները Ատրպատականի հետ։

8․ «Որ այդ նահանգներում շատ քիչ, այլ ոչ թե «շատ տեղ սարերը ծածկված են անտառներով»» (312)։ Իսկապես անտառ ասած բանը Տարոնում և Վասպուրականում չկա անգամ։ Շատ տեղ սարերը ծածկված են անտառներով ասված է «Կայծերի» մեջ, դարձյալ համեմ ատելով հիշյալ նահանգները Ատրպատականի հետ։ Իսկ թե բոլորովին անտառներից զուրկ են, այդ սուտ է։