Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/165

Այս էջը հաստատված է

հայրենիքը և գաղթելով Ղարաբաղի կողմերը, Գյուլիստան գավառում նոր բնակություն հաստատել, - այդ մասին լռում է պատմությունը: Միայն այսքանը հայտնի է, որ առաջին գաղթականը, որին թուրքերը կոչում էին «Ղարա֊Ցուզրաշի» (սև հարյուրապետ), իսկ հայերի մեջ հայտնի էր անունովս սև Աբով, հասարակ մարդ չէր[1]. նա իր հարենիքում ժողովրդի կառավարիչ էր, հարուստ էր:

Տասնվեցերորդ դարու սկզբներում, հանկարծ այդ «սև հարյուրապետը» հայտնվում է Ղարաբաղի կողմերում, բոլորովին աղքատ, իր հետ ունենալով միայն յոթ ընտանիքներ և մի քանի անասուններ, որ կրում էին նրանց ճանապարհի ծանրությունները: Երևում է, որ իրանց հայրենիքում մի աղետալի դեպք պետք է պատահած լիներ նրանց հետ, որով թե կողոպտված են եղել և թե տարագրված։

Գալով մի անծանոթ աշխարհ, նրանք ոչ բնակության տեղ ունեին և ոչ պատսպարան։ Թեև աշնան ցրտերը արդեն սկսվել էին, նրանք դեռ բնակվում էին իրանց չադրներում, Թարթար դետի ձախ ափերի մոտ, այժմյան Թալիշ գյուղից փոքր ինչ հեռու: Գուցե «սև հարյուրապետը» կցանկանար իր նոր եկած աշխարհում առժամանակ անհայտության մեջ ծածկված մնալ, բայց մի դեպք երևան հանեց նրան: Մի օր նրա գրաստները դաշտում արածելու ժամանակ, վրա հասան մի խումբ ավազակներ և ավարի առին անասունները։ Այդ միջոցին դուրս եկավ «սև հարյուրապետը» և նրա հետ մի քանի երիտասարդներ, նետվեցին ավազակների ետևից։ Մի քանի ժամից հետո վերադարձան նրանք, բերելով իրանց հետ ոչ միայն կողոպտված անասուններին, այլև կողոպտող ավազակներին, որոնց բոլորին կալանավորեցին։

Մյուս օրը հայտնվեցան մի այլ խումբ ձիավորներ, որոնք դիմելով «սև հարյուրապետին», ասացին նրան, թե իրանք Բարդայի խանի մարդիկն են, թե իրանց հրամայված էր այդ ավազակներին բռնելու, որովհետև նրանք մեծ վնասներ են հասցրել երկրին և այժմ շուտ ուրախ են, որ ավազակները կալանավորվեցան առանց իրանց աշխատության։ Այդ խոսքերով առնում են ավազակներին և տանում են Բարդայի խանի մոտ, առանց

  1. Ղարաբաղի բոլոր մելիքների նախնիքը կրում էին «յուզբաշի» տիտղոսը, այդ տիտղոսը տրվում էր այն անձանց, որոնք սեփական երկրների տեր էին և իրավունք ունեին զորքեր պահելու