Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/208

Այս էջը հաստատված է

Երբ Պարսկաստանից եկավ Ղարաբաղի կողմերը ուրմեցի օվշար Ֆաթալի խանը (1761), Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաաբերդի Մելիք-Աթամը միացան նրա հետ: Այդ Ֆաթալի-խանը Նադիր-շահի սիրելի և քաջ զորապետներից մեկն էր[1]: Շահի մահից հետո, Պարսկաստանում հուզված խռովությունների ժամանակ Խաթալի-խանը որի ուժով հնազանդեցրեց ամբողջ Ատրպատականը, հետո արշավեց դեպի Ղարաբաղի կողմերը: Միանալով հայոց մելիքների հետ, նա պաշարեց Շուշի բերդը: Փանահ-խանը և Մելիք-Շահնազարը առժամանակ կարողացան քաջությամբ պաշտպանվել, բայց հետո անճարացած, ստիպված եղան անձնազոհ լինեն: Ֆաթալի-խանը մեղանչեց այն պայմանի դեմ, որ դրել էր իրան օգնող երկու մելիքների՝ Աթամի և Յուսիբի հետ: Այդ պայմանը կայնում է նրանում, որ Ֆաթալի-խանը պիտի բավականանար միայն Շուշի բերդի կողոպուտով, իսկ Փանահ-խանին պիտի հանձներ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսիբի ձեռքը, որպես կամենայի, այնպես վարվեին նրա հետ: Բայց նա ստանալով Փանահ-խանից տասն հազար թուման փող, և նրա որդի երիտասարդ Իբրահիմ-աղային պատանդ առնելով, իր հետ տարավ Պարսկաստան:

Այդ պարտությունը երկար մոռանալ չկարողացավ Փանահ-խանը, պահելով իր սրտում այն ոխը, որ եթե հայոց մելիքները չօգնեին, պարսիկ խանը չէր կարող գրավել իր բերդը և իր որդուն որպես գերի տանել Պարսկաստան: Այդ անցքն ավելի գրգռվեց Փանահ-խանի թշնամությունը դեպի հայոց դաշնակից մելիքների նորանոր կռիվների առիթ տվեց:

Հայոց դաշնակից մելիքների հարկավոր էին նոր ուժեր:

Պետք է ի նկատի առնել, որ Ղարաբաղի մելիքությունների աշխարագրական բաժանումները այնպես էին դասավորված, որ երեք դաշնակից մելիքները խիստ դժվարությամբ կարողանում էին միանալ և ընդանուր ուժերով դեմ դնել թշնամուն: Որպես մեզ հայտնի է, դաշնակից երեք մելիքությունները՝ Գյուլիստանի, Ջրաբերդի և Տիզակի մելիքություններն էին: Գյուլիստանը և Ջրաբերդը սահմանակից էին և այդ պատճառով կարող էին իրեց ուժերը միացնել, իսկ Տիզակը իր աշխարագրական դիրքով բաժանված էր այդ երկու գավառներից: Տիզակի և հիշյալ երկու գավառների

  1. Դա միևնույն օվշար (ցեղի անուն է) Ֆաթալի-խանն էր, որ Տաթևի վանքը կողոոպտեց (1762), մի մասը ավերակ դարձրեց և Տաթևի վանահայրն Հովհաննես եպիսկոպորսին սպանել տվեց: