Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/224

Այս էջը հաստատված է

Եկատերինա II կամեցավ իրագործել Պետրոս Մեծի նպատակները Հայաստանի և Վրաստանի վերաբերությամբ: Այդ ժամանակ Ռուսաստանի հայոց առաջնորդն էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկը: Վայելելով կայսրուհու առանձին ողորմածությունը և ավելի մոտ հարաբերություններ ունենալով ռուսաց արքունիքի հետ, Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկարնաբազուկը: Վայելելով կայսրուհու առանձին ողորմանծությունը և ավելի մոտ հարաբերություններ ունենալով ռուսաց արքունիքի հետ, Հովսեփ արքեպիկոպոսը դարձավ թարգման հայ ժողովրդի բաղձանքների, որ վաղուց սնուցանում էր նա իր հայրենիքի վերականգման մասին:

Նա ավելի մեծ եռանդով սկսեց հետևել իր նախորդի, Մինաս արքեպիսկոպոսի, օրինակին: Այդ արժանահիշատակ եկեղեցականը, որպես տեսանք մեր պատմության սկզբում, գործում էր Պետրոս Մեծի օրերում, իր ընկեր Իսրայել Օրիի հետ: Իսկ Հովսեփ արքեպիսկոպոսը գործում էր Հովհանես Լազարյանի հետ: Թե Օրին և թե Լազարյանը միևնույն հայրենիքից էին, այսինքն՝ Սպահանից գաղթած հնդկաստանցիներ:

Սպահանի և Հնդկաստանի հայերը թեև պատմական հանգամանքի պատճառով տարագրվեցան իրանց հայրենիքից, բայց իրանց սրտերը թողեցին Հայաստանի ավերակների մեջ: Նրանք արևելքի հեռավոր խորքերում բախտ և հարստություն գտան, բայց Ինդոս գետի ափերից միշտ խորին կարոտով հիշում էին հայկական աշխարհը, որպես տարագրված Իսրայելը Տիգրիսի ափերից: Հիշում էր սուրբ Երուսաղեմը:


Նրանք չէին խնայում իրանց հարստությունը, եթե կարելի լիներ առանց արյունի ոսկով գնել հայրենիքի փրկությունը: Եկտերինա II կայսրուհու գահալականությունից երկու տարի առաջ (1760) Անգլիայից Ս․ Պետերբուրգ եկավ հայազգի Էմին Հովսեփյանը, որը բնիկ Պարսկարստանի Համադան քաղաքիցն էր, իսկ Հնդկաստանում միլիոններ էր վաստակել։ Նա առաջարկեց իր բոլոր հարստությունով օգնել ռուսներին, եթե կընդունեին իրանց զորքերով մասնակցել հայերի հետ, Հայաստանը պարսից լծից ազատելու գործում: Նրա առաջարկությունը համարկությամբ ընդունվեցավ։ Էմինը Ս․ Պետերբուրգից եկավ Հայաստան․ Ղարաբաղի մելիքները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրան։ Իրանք պատերազմելու համար սիրտ և զորեղ բազուկներ ունեին, իսկ Էմինը փող էր տալիս զենքեր գնելու համար։ Ուրեմն ամեն ինչ պատրաստ էր։ Վրաց և հայոց մեջ մի զորեղ դաշնակցության կապելու համար Էմինը դիմեց և Քարթալինայի իշխան Հերակլին, հայտնեց նրան իր միտքը։ Բայց այդ երկերեսանի իշխանը, որը