XXVIII
Ռուս-տաճկական երկրորդ պատերազմի հետ (1787-1791) միևնույն ժամանակ ծագեց շվեդական պատերազմը: Ռուսանց կառավարությունը այն աստիճան զբաղված էր այդ պատերազմներով, որ ամենևին ժամանակ չուներ մտածելու Անդրկովկասի քրիստոնյաների վրա, թեև այդ վերջինները անդադար տեղեկություններ էին տալիս իրանց աննախանձելի դրության մասին: Իշխան Պոտյոմկինը և Հովսեփ արքեպիսկոպոսը մասնակցում էին ռուսաց արշավանքներին. դրանք ևս, որ խիստ հետաքրքված էին Անդրկովկասով, այդ ժամանակ հաշիվ թե կարող էին իրանց ցանյկությունները իրագործել:
Իսկ վերոհիշյալ պատերազմների ընթացքում, որպես տեսանք, Ղարաբաղում կատարվեցան մի շարք աղետալի անցքեր: Իբրահիմ-խանը ձեռք բերելով հայոց մելիքների ռուսաց հետ ունեցած թղթակցությունները, սկեց հալածել նրանց: Նույն խանի ձեռքով Հովհաննես կաթիկոսը սպանվեցավ, Գանձասարի վանքը կողպտվեցավ, Տիզակի Մելիք-Բախտամը աքսորվեցավ, Խաչենի Հասան-Ջալալյաններից երկու մելիքները սպանվեցան և ամենացավալին այն էր, որ նշանավոր մելիքներին երկուսը, Մեջլումը և Աբովը, իրանց ժողովրդի հետ դուրս եկան Ղարաբաղից, այնտեղ մնացին կամ խանին համակրող, կամ նրանցից վախեցող մելիքները:
Այդ բոլոր տխուր անցքերը առիթ տվին Հովսեփ արքեպիսկոպոսին շտապելու, կրկին ողորմած կայսրուհու ուշադրությունը դարձնելու հայերի վրա:
Այդ ժամանակ արքեպիսկոպոսը կազմեց իր նշանավոր պատմական տեղեկագիրը, որ բովանդակում էր իր մեջ Ղա
Այդ տեղեկագիրը իր առանձին ազդեցությունն ունեցավ: Օսմանցոց հետ ունեցած պատերազմը միայն արգելքրաբաղի տրիապետող մելիքների հարաբերությունները ռուսաց կառավարության հետ, սկսյալ Պետրոս Մեծի օրերից, և նրանց մատուցած նշանավոր ծառայութունները Ռուսաաստանին, և հասցրեց մինչև իր օրերը: Հիշյալ տեղեկագիրը իշխան Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացվեցավ կայսրուհուն 1790, 23 հունվարի: էր լինում կայսրուհուն Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ մի վճռական գործ սկսելու: Այդ պատճառով եռանդոտ, արքեպիսկոպոսի խնդիրքները հետաձգվում էին, հուսադրելով նրան, թե իր