Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/263

Այս էջը հաստատված է

1796 մարտ ամսում, Ղգլարում արքեպիսկոպոսը տեսնվեցավ Զուբովի հետ արշավանքի մասին խորհրդակցելու և զանազան նախապատրաստություններ կարգադրելու համար: Այտեղից արքեպիսկոպոսը գաղտնի նամակներ գրեց հայոց մելիքներին, ավետում էր նրանց ռուսանց զորքերի գալուստը, հորդորում էր պատրաստվել, թե զորքերով և թե պաշարներով ռուսներին օգնելու համար: Բացի արքեպիսկոպոսի մասնավոր նամակներից, լույս ընծայվեցավ կայսրուհու հրովարտակի բովանդակության մտքով մի շրջաբերական հրավերք, որը ուղղված էր Անդրկովկասի և Պարսկաստանի բնակիչներին: Արքեպիսկոպոսը այդ շրջաբերականի թարգմանաությունը Հաշտարխանում տպել տվեց և մի քանի հազար օրինակ տարածեց հայերի մեջ:

Նույն տարվա գարունքին ռուսանց զորքը Ղզլարից ճանապարհ ընկավ:

Զուբովը մոտեցավ Դերբենդին (մայիս ամսում), տեղային Ֆաթալ-խանի որդին Շըխալի-խանը ընդդիմացավ նրան, պատրաստվում էր պատերազմելու: Բայց Դերբենդի հայ բնակիչները քաղաքը մատնեցին Զուբովի ձեռքը, բացի դրանից, բռնեցին Շըխալ-խանին նույնպես մատնեցին Զուբովի ձեռքը: Ռուսները համարյա առանց պատերազմի, հայերի աջակցությամբ, տիրեցին Դերբենդին:

Զուբովը Դերբենդից աանցավ Ղուբա, իր հետ տանելով Շըխալ-խանին: Ղուբան նունպես առանց արյունի գրավվեցավ: Այստեղ մի օր ձիարշավի հանդես կատարելու ժամանակ, որի հանդիսատես էր ինքը Զուբովը, Շըխալ-խանը, մտրակելով իր նժույգին ասպարեզից դուրս եկավ, փախավ դեպի Պարսկաստան. ոչ ոք չկարողացավ բռնել նրան: Բայց Բաքվի մեջ նրան կալանմավորեցին, երբ այդ քաղաքը առանց պատերազմի անձնատու եղավ ռուսներին:

Նույն թվի հուլիս ամսում Զուբովը մոտեցավ Շամախի քաղաքին: Տեղային Մուստաֆա-խանը պատրաստվել էր պատերազմելու: Բայց Հովսեփ արքեպիսկոպոսը առաջուց անձամբ գնաց նրա մոտ, աշխատեց համոզելու, որը ընդդիմությունն ապարդյուն կլիներ, ավելի լավ էր առանց այրունահեղության ռուսանց հպարտությունը: Մուստաֆ-խսանը համաձայնեցավ ընդունել արքեպիսկոպոսի առաջարկությունը, բայց երբ նրանից մի հուսալի պատանդ պահանջեցին նա դրժեց իր խոստմունքին և դիմեց Շուշի բերդին Իբրահիմ-խանին, որ միանա նրա հետ, և