Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/274

Այս էջը հաստատված է

յասպաններից մեկի միայն՝Աբաս-բեկին, կալանավորել և իր հետ տարվա Պարսկաստան, իսկ Սաֆարալի-բեկը թանվեցավ:

Մեզ համար շատ պարզ չէ այդ արքայասպանի ի՞նչ ազգից կամ ո՞վ լինելը,միայն մի ձեռագիր պատմության մեջ, որը գրված է Ղարաբաղի վանքերից մեկում, կարդում ենք, որ Սաֆարիլի-բեկը ազգով հայ էր. մանկության հասակում իբրև գերի տարված էր Պարսկաստան և այնտեղ բռնի մահմեդականություն էին ընդունել տվել:Բայց նրա սրտում դեռ բոլորովին չէին հանկարծ հայության և քրիստոեական կրոնի կայծերը, որոնք իսկույն բորբոքվել սկսան, երբ նա Շուշի բերդը մտնելու ժամանակ տեսավ հայոց եկեղեցական հանդեսը և համբուրեց սուրբ աստվածածնի պատկերը<ref>Մեր ծանոթության մեջ հարկավոր ենք համարում դնել մի քանի քաղվածքներ հիշյալ ձեռագիր պատմությունից. «Բայց նա (Աղա-Մամադ-խան) զօրօք եկն մտան ի բերդաքաղաքն Շուշի: Հայ վասն երկյուղի ելին ընդ առաջ նորա դասուք քահանայից. խաչիվ և խաչվառավ ր ամենայն զարդուք: Իբրև ետես զխումբս հայոց մեծ բռնավորն, զկայ առեալ անդ ի տեղի, և եհարցը ի մերձակայ նախաարարաց խրայնոց. թե արդյոք ո՞յք են դոքա, զի այդպես զգեստուք և զարդուք գան ընդ առաջ մեր: և ովք հմուտք էին և տեղեակք իրանց գործելոց. ենուն զարժանն պատասղանի, թե ի հայս կան հնական սովորութիւննք այսպիսիք, գնալ ընդ առաջ թագավորաց ի մեծարանս և ի պատիվ երեսաց նոցա, առ շարժել ի գթածորթւն և ի խնամս վասն վողորմելի ազգին իւռեանց: Առ այս պատասխան սիրայոռդոր բանիւք մխիթարեաց և քաջալերեաց զազգս մեր տառապեալ, բայց վերին երեսօք, զի գաեղալ նենգութիւնն ծրարեալ պահեր ծածկաբար ի մտի խրում:

Մինչև խօսեր վռնավորն ընդ ազգիս մերոյ իշխանանց, ընդ իւր ունելով պատանեակ մի մտերիմ, և ամենայն ինչ ի ձեռս նորա էր. ի ձեռաց նորա կերակիրւր: Պատանի էր յազգիս հայոց ի վաղուց գերեալ և տարեալ ընծահայ էին նմա: Ետիս ի նմին ժամու զպատկեր տիրամօրն, որ ուներ ի գիրսկ զմանկացելն Հիչսուս, կարի իմն գեղեցկազարդ և ոսկեզոծ նկարեալ: Եհարց պատանին , թե պատկերս այս որո՞յ է. նոքա չծանեան, զի այդ հիշեաց զտառապանս ազգի մերոյ…»

Հետո մանրամասնաբար նկարագրում է այն շարժառիթները,, որ դրդեցին պատանուն սպանելու թագավորին</ref:

Չնայելով, որ Աղա-մամադ-խանի սպանման լուրը տարածվեցավ ամեն տեղ, բայց Իբրահիմ-խանը տակավին չեր համարձակվում Բալաքանից վերադառնալ Շուշի բերդը: նրա բացակայությունից օգուտ քաղելով, բերդին սկսեց տիրել Իբրահիմ-խանի եղբորորդի Մամադ-բեկը:

Այդ Մամադ-բեկը առաջարկեց հայոց Մելիք-Ռուստամին միանալ իր հետ, հակառակել Իբրահամ-խանին, պայման ադնելով: