Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/289

Այս էջը հաստատված է

գտան, այնուամենայնիվ, Ղուկաս կաթողիկոսը վրաց իշխանի հետ ունեցած վիճաբանությունն երին վերջ տալու համար, Սարգսին կարգեց Հաղպատու վանքի վանահայր և միևնույն ժամանակ Ղարաբաղի գաղթականների առաջնորդ: Նույնը հաստատեց իշխան Գիորգին իր երկու հրովարտակներով, որոնցից մեկը ուղղած էր Ղարաբաղի գաղթականների հասարակությանը, իսկ մյուսը` իրան Սարգսին։

Բայց էջմիածնում Սարգսից խոստումն առին, որ նա իրավունք չունենա կաթողիկոսական կնիք կամ տիտղոս գործածելու, այլ պետք է կրե արքեպիսկոպոսի աստիճան, և գործածե առաջնորդական կնիք։ Թեև Սարգիսը պահպանեց այղ պայմանները, այնուամենայնիվ, նրա հակառակությունները Թիֆլիսի էջմիածնական ներկայացուցիչների հետ իսպառ չվերջացան։ Սարգսի գործը հազիվ թե փոքր-ինչ կարգի էր դրված, Ղարաբաղից հայտնվեցավ մի նոր կաթողիկոս։ Դա էր Երիցմանկաց վանքի փոքր Սիմոն կաթողիկոսը, որը, Իբրահիմ֊խանից նեղվելով, փախավ Թիֆլիս։

Բայց այս անգամ Թիֆլիսի էջմիածնականները նրա հետ ցերեմոնիա չարեցին։ «Շահագեդան» Հովհաննես վարդապետի[1] քթախոտի տուփը, ձեռնածուի արկղիկի նման երկու խորշեր ուներ. մեկից ինքն էր քաշում, մյուսից առաջարկում էր այն անձինքներին, որոնց հարկավոր էր ուղարկեք ոգիների աշխարհը։ Սիմոն կաթողիկոսին վիճակվեցավ վերջին խորշի մեջ ածած քթախոտով կազդուրել իր պնչերը։ Նա թունավորվեցավ և թողեց Թիֆլիսը, գնաց Գանձակ։ Մինչև այնտեղ չհասած, կաթողիկոսի մորուքի և գլխի մազերը թափվեցան և Գանձակում վախճանվեցավ։ Դա Երիցմանկաց վանքի վերջին կաթոդիկոսն էր։

XXXVIII

Մեր պատմության նախընթաց գլուխներից մեկում, Ղարաբաղի մինը մյուսին հակաթոռ, բազմաթիվ կաթողիկոսների առիթով նկատեցինք, թե դարերի ընթացքում, ամեն անգամ, երբ ծագել են բուն ազգային կամ ժողովրդական ամենակարևոր խնդիրներ,


19 Րաֆֆի, Երկերի ժողովածու հ. X

  1. Մեղ հայտնի չէ Հովհաննես վարդապետի ով լինելը, կամ ի՞նչու էր կրում նա «շահագեդան» մականունը, որ նշանակում է շահի մոտ գնացող: Միայն այսքանը հայտնի է, օր նա Եփրեմ կաթողիկոսի ժամանակներում էջմիածնում դեր խաղացող միաբաններից մեկն էր: