Դառնագին լան զիս Աբովյան՝ քաջ ախոեան։
Մի՞թե չիք ոք աստ քրիստոնեայ, զիս փրկեսցէ
Յայս ամեհի և մահագուժ վայրագ դահճէ։
Նուիրական զենման իմոյ լերուք վկայ։
Սէր հայրենեաց ի թշնամեաց ձեռս մատնեաց,—
ուրախ մեռայց,
Եվ դասեցայց ընդ դյուցազանց իմոց նախնեաց:
Փշրանք մնացեալ եմ սիրելի հայոց ազգի,
Որք գտանիք ի ձեռս պարսից յայս քաղաքի,
Մի՛ մոռասջիք պատմել և զայս յորդւոց յորդի,
Թէ քաջն Ռոստոմ վասն հայրենեաց ի սպանդ վարիր:
Թէպէտ ցաւիմ զի չմեռանիմ ի մարտ ընդդեմ
թշնամեաց իմ,
Այլ յօժարիմ, զի զոհ լինիմ այսպես վսեմ։
Այս քաջ բազուկք յարեաց պարսից հսկայ հզօրս
Տապաստ արկին ի բազում նուագս հարիւրաւորս.
Ավա՜ղ, կնատ անգութ դահճի եղէ ես որս,
Պատմեսջի՛ք զայս վեհ դիւցացին՝ զառամյալ հօրս
Քաջ նահատակ որդիդ միակ ի ձեռս վայրագ պարսից
էանկ,
Իւր յաղթական մահ դժնդակ էառ պսակ։
Մեծդ յարեաց, արքայորդիդ Արաս Միրզա,
Սուր ի ձեռին դահիճն հեգ առ ընթեր կայ,
Զիս թշնամիս քոյոյ ազգի պատրաստ ի մահ
Զիա՞րդ կամիս սպանանել շո՛ւտ հրամայեա՛։
Միայն սգամ, զի կապեալ կամ. թե մյուս անգամ
հրացան, սուր իմ
Իձեռս ունիմ,— զբազուկս իմ ձեզ ցուցանեմ…
|
|
Սիրելի որդու աղետալի վախճանից հետո, նրա ալևոր հայրը
Մելիք֊Աբովը, երկար չապրեց։ Ծերունի հերոսի վերջին օրերը անցան ցավերով և տրտմությամբ…
Ահա ինչ է գրում նա Ս. Պետերբուրգ իր 1807 թ. նոյեմբերի
23-ի նամակի[1] մեջ աղա Մինաս Լազարյանին, որին, Հովսեփ
- ↑ Այդ նամակի հայերեն բնագիրը մեր ձեռքում չունենալով, թարգմանված ռուսերենից, որ տպված էր պ. Երիցյանի «Кавказская старина» ամսագիրը համար 2, դեկտեմբերի ամսի 1872 թվի տետրակում: