Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/30

Այս էջը հաստատված է

Մինչև վերջին դարերում հայտնվեցան մեր մեջ կազմակերպված կաթոլիկ, բողոքական և հունադավան եկեղեցիներ:

Ի՞նչ պետք էր անել այդ վերջինների հետ: — Երկուսից մեկը, կամ պետք էր պարզ ասել (որպես շատերը ասում են), թե մենք հայոց ազգությունը հիմնված ենք համարում միմիայն լուսավորչական եկեղեցու վրա, որովհետև դուք բաժանվեցաք այդ եկեղեցուց և մտաք կաթոլիկ, բողոքական և հունադավան եկեղեցիների գիրկը, — ուրեմն դուք այլևս մեզանից չեք (այսինքն՝ հայ չեք). ըստ որում, մենք լուասվորչական եկեղեցուց դուրս հայություն չենք ճանաչում: — Եվ կամ պետք էր ասել թեև դուք ընդունեցիք այս և այն եկեղեցիները, բայց մենք ձեր կրոնական համոզմունքներին չենք դիպչում, դուք դարձյալ մեր անբաժան եղբայրներն եք և մեր ազգի սիրելի անդամները:

«Մշակը» իր հրատարակության հենց առաջին տարիներից. մեր այլադավան եղբայրնեիր վերաբերությամբ, ընդունեց վերջին եղանակը: Այդ, իհարկե, կվրդովեցներ շատերին, որոնք ավելի բարվոք էին համարում, որ հազարավորները և բյուրավորները մեր ազգից խախտվեր:

Բայց հարցը շատ պարզ էր, թեև ոմանք չհասկանալով, և ոմանք չարամտությամբ աշխատում էին և աշխատում են այլապես բացատրել: Քարոզել այն միտքը, թե մեր կաթոլիկ, բողոքական, հունադավան և մինչև անգամ մահմեդական եղբայրները մեզ նման հայեր են, մեր մսից և մեր արյունիցն են, և մեր ազգությանն են պատկանում — այդ չէ նշանակում ի վնաս լուսավորչական եկեղեցու գործել: Լուսավորչական եկեղեցին մեզ համար նույնքան սուրբ է, որքան սուրբ են և մյուս եկեղեցիները իրանց պատկանող անդամների համար: Մենք չենք կարող, և մինչև անգամ իրավունք չունենք ասելու այն ժամանակ միայն մենք եղբայրական ձեռք կմեկնեք ձեզ և կհամբուրվենք ձեզ հետ: Դրանով մենք իրավունք կտանք նրանց նույնը պահանջել մեզանից: Եվ այսպես ազգային միությունը երբեք չի կայանա: Ո՞վ է հերքում այն փաստը, թե լուսավորչան եկեղեցին պատմական կապ ունի մեր ազգայնության հետ: Ո՞վ է հերքում, որ այդ եկեկցին շատ դեպքերում ազատել է մեր ազգությունը կորստից և շատ դեպքերում ևս վնասել է նրան: Այսուամենակնիվ, մենք կպաշտենք այդ եկեղեցին, և եթե նա դարերի