Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/348

Այս էջը հաստատված է

Մենք կվեր առնենք Աբաս-Միրզայի մոտ գտնված հայ ծառայողներից մի անձնավորություն միայն, որի գործունեությունը մեր պատմության հետ կապ ունի և գուցե դա լինի այն երկու հայերից մեկը, որ հիշում է իշխան Մադաթովի ռուս կենսագրողը: Այդ քաջը կոչվում էր Բայինդուրյան կամ Բեհաթուրյան Ասրի բեկ:


գանձապետը և նրա փեսան էր: է 11. Մյուս Զոհրաբ-խան Վարդանյաց` արքունի գանձապետ էր Սպահանում. 12. Աղա-Բահրամ ներքինի, ամիր-դիվանխանը, այսինքն`՝ պետական դիվանի գլխավորը: 13. Զոհրաբ-խան դուլամ-փիշխդմաթ-բաշի, շահի արքունիքի սենեկապետների գլխավորը: 14. Յուսուֆ-խան ումիր-թոփխանե`՝ պարսից արտիլերիայի գլխավորը, թիֆլիսեցի, բաղկալ Գելոենց տնից։ 15․ Զոհրաբ-խան ամիր-թոփխան։ 16․ Սպանդիար-խան իշխանազն Ամատունի․ թիֆլիսեցի, ղուլամ-փիշ-խդմեթ, շահի սենեկապետ։ 17․ Բեժան-խան զորապետ։ 18․ Ալլահվերդի-բեկ ղարաբաղցի, Մահմեդ-շահի մոհրդարը՝ այսինքն՝` կնքապահն էր․ նրա եղբայրները՝ Մեհտի-խան սարհանգը Բհադրան կոչված գունդի զորապետն էր, իսկ Ըրզա-Կուլի-խանը շահի փիշ-խդմեթ (սենեկապետ) էր։ 19․ Աղաջան-խան սարհանգ (գնդապետ)։ 20․ Մահտեսի Հովհաննես Ղազարյան թավրիզեցի՝ Աբաս-Միրզայի վաճառականը․ դա ազատեց Դանիել կաթողիկոսին բանտարկությունից։ 22․ Մանուչար-խան, որ կրում էր մոհթամեդուդ-դովլե տիտղոսը, նշանակում է նեցուկ պետության։ Դա էնիկոլոփյանների տնիցն էր, Պարսկաստանում այն աստիճան բարձրացավ, որ մի ժամանակ վարում էր հետևյալ նահանգների փոխարքայության պաշտոնը՝ Ռաշտի, Սպահանի, Լոռստանի, Բակտրիայի, Շուշտերիև Դասֆիչի։ 23․ Խոսրով-խան վալի (տիրապետող իշխան), թիֆլիսեցի էր, Կայթմաղյանց տոհմից, չափազանց ուժեղ լինելու պատճառով կոչվում էր և Խոսրով-խան շիր (առյուծ): 24. Յաղուբ-խան սուլթան (զորապետ): 25, Սետի-խան բուշեռցի, սկզբում ծառայում էր անգլիական դեսպանատանը, հետո պարսից ծառայության մեջ մտավ. դրա որդի Ծատուր-խան սարհանդը (գնդապետ) այժմ Թավրիզի արտաքին գործոց նախարարի պաշտոնեության առաջին թարգմանն է: 26. Դավութ-խան կամ ժան-Դավութ-խան զմյուռնացի, ներկա շահի առաջին թարգմանն է: 26, Դավիթ-խան կամ ժան-դավութ-խան զմյուռնացի, ներկա շահի առաջին թարգմանն էր։ 27․Թադեոս-խան կամ Թուրաբ-խան թավրիզեցի, ջավահիրջի-բասհի, Բ․ Դռան ակնագործների(յուվելիրների) գլխավորը։ 28․ Կուլամ-Հուսեին-խան սփանդիար (մարզպան) Արաղստանի, Յուսուֆ-խանի սըփանդիարի որդինն: 29. Իսմայիլ-խան Մելիք-Մինսսյան թավրիզեցի, շահավիրջի-բաշի (Բ. Դռան ակնագործների (յուվելիրների) գլխավորը: 30. Միրզա-Ֆարրուխ Ամիրխանյանց, ղարաբաղցի, նախ Ֆաթալի-շահի մոտ, իսկ հետո Մահմեդ-շահի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում (որդին այժմ հայ-բողոքականների քարոզիչ է Թիֆլիսում): 31. Միրզա-Ռոստոմ Էնիկոլոփյանց: 32. Աղալար-խան էնիկլոփյանց. թե առաջինը և թե երկրորդը ծառայում էին Աբաս-Միրզայի մոտ: 32. Միրզա-Գյուրգին-խան էնիկլոփյանց, կուլափմիշ-խդմաթ (սենեկապետ) Աբաս-Միրզայի 35. Սուլեյման-խան էնիկլոփյանց: