Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/352

Այս էջը հաստատված է

Չնայելով սաստիկ ցրտին, զորքը անցավ գետի միջով, ուր ջուրը հասնում էր մինչև նրանց թիկունքը:

Պարսից հողի վրա նրանց ոչ ոք չհանդիպեց և Դիլայուրտի ձորամիջով սկսեցին առաջ գնալ դեպի Սամբուր գետը: Տարվա այդ ժամանակ, այդ կողմերում, իրենց աննասուների հետ, գետնափոր ձմեռանոցներում բնակվում էին զանազան խաշնարած ցեղեր, որպիսիներն էին շահսևանները, շաղազիները, աջալիբցիները և այլն: Դրանք երբեմն ապստակություններ էին գործում Ղարաբաղի և ռուսաց նոր գրաված մյուս գավառների վրա և ավարառություններ էին անում: Իշխան Մադաթովի առաջին գործը եղավ պատժել դրանց, ասեցի ավազակների հետ վարվելով ասիական կերպով: Հարձակվեց նրանց ձմեռանոցների վրա, հափշտակեց մինչև 20,000 ոչխար, բազմաթիվ ուղտեր, ձիաներ, տավարներ և այլ իրեղեններ:

Մտնելով Միշկինի գավառը, և օգուտ քաղելով տեղային շահսևաների միամտությունից, իշխանը լուր տարածեց, թե կամենում է այնտեղից անցնել դեպի Թալիշի խանությունը: Շահսևաները հավատալով, հոժարեցան նրան ճանապարհ տալ իրենց երկրի միջով: Բայց իշխանը փոխանակ դեպի Թալիշի խանությունը գնալու, հարձակվեցավ խաղաղ շահսևաների ձմեռանոցների վար, և բարբարոսական կոտորածներից հետո, հապշտակեց նրանից 2,000 ուղտեր, 10,000 կովեր և եզներ, 60,000 ոչխաներ:

Դեպի ամեն կողմը սարսափ տարեծելով, հետո մտավ նա Միշկինի գավառաքաղաքը, Լորի, ուր ներկայացավ նրան տեղային կառավարիչ խանը, խնդրելով խնայել իրենց: Այստեղ նա երդում ընդունեց մահմեդակաների ներկայացուցիչներից, որ հավատարիմ մնան ռուսաց կայսրին, թեև սրի ուժով առած երդումը մի առանձին նշանակություն չուներ:

Թողնելթով Լորիի մեջ մի բատալիոն հետևակ և 600 կազակներ, իշխանը մեծացած զորքերով սկսեց դիմել դեպի Ահար, որը Ղարաբաղի գլխավոր քաղաքն է: Ճանապարհին Նասիր-Աբադ գյուղում, նրա առաջ եկավ Ղարաբաղի խանի պատգամավորները և հայտնեցին իրենց հնազանդությունը: Այստեղ հանդիպեցին նրան հայոց Ղարաբաղի քահանաները իրենց մելիքների և տանուտերների հետ, որոնք նույնպես հպատակություն հայտնեցին: Իշխանը պահեց նրանց իր մոտ և հունվարի 6-ին թնդանոթների որոտմունքով միասին կատարեցին սուրբ ծննդյան և մկրտության տոնի հանդեսը: Բայց հայերը այդ համակրության համար