Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/353

Այս էջը հաստատված է

սաստիկ պատժվեցան, երբ ռուսաց զորքերը խողեցին պարսից հողերը:

Հունվարի 7-ին իշխանը գտնվում էր Ղարաբաղի գլխավոր քաղաքի՝ Ահարի մոտ. 17 վերստ հեռավորության վրա հանդիպեցին նրան քաղաքի ավագները, հայտնելով իրենց հնազանդությունը: Ահարից նա առաջ չգնաց և նույն ամսի 9-ին կրկին վերադարձավ դեպի Ղարաբաղ:

Այդ արշավանքը կատարվեցավ, որպես վերևում հիեցինք, տարվա ամենացուրտ և վտանգավոր ժամանկաումմ: Ռուսաց զորքերը մեծ արգելքների և անհաջողությունների պիտի հանդիպեն, եթե չունենային մի այնպիսի ճարպիկ և քաջ առաջնորդ, որպիսին էր Ասրի-Բեկը:

Այդ արշավանքը այն օգուտը ունեցավ, որ իշխանը տարածեց սարսափ բոլորը սահմանակից ցեղերի վրա, բացի դրանից, ծանոթացավ Պարսկաստանի ներքին դրության հետ և իր հավաքած տեղեկությունները հաղորդեց կոմս Դիբիչին, որը այդ ժամանակ գտնվում էր Թիֆլիսում: Արշավանքը ունեցավ և նյութական օգուտ. նա բերեց իր հետ ահագին ավար և կողպուտ: Իր ավարի մի մասը բաժանեց նա հայոց կամավորներին, որոնք ռուսաց կառավարիչներից ոչինչ չէին ստանում, իսկ մնացած մասը թողեց ռուսաց զորքերին, վայելման համար: 2,000 ուղտերը գործ էին ածում նոր բորբոքված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ծանրությունները տեղափոխելու:

Ռուս-պարսկական նոր պատերազը սկսվեցավ 1827 թվի գարունքին: Դեռ մարտի 17-ին գեներալ Երմոլովը հանձնեց իշխան Մադաթովին մի առանձին զորաբաժնի հխրամանատարությունը և հրամայեց պատրաստ լինել գարնանային արշավանքին մասնակցելու համար: Նրան պատվերված էր իր զորքերի պակասը լրացնել Ղարաբաղի կամավորներով: Այդ պատվերը արագությամբ կատարվեց նա և կամավորների մեջ հայերը մեծամասնություն էին կազմում:

Դեռ իրան խոստացված զորքերի մեծ մասը չհասած, իշխան Մադաթովը իր կամավորներով և ձեռքի տակ գտնված փոքրաթիվ պատրաստի զորքերով առաջինը եղավ, որ սկսեց հարձակողական գործողությունները դեպի Պարսկաստան: Ապրիլի 18-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրին կամուրջի մոտ: Այդս անգամ գտավ կամուրջը բոլորովին ոչնչացած պարսիկներից. կամարների սյուրներն էին մնացել միայն: Գարնանային հեղեղների հորդության


2 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. X