Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/358

Այս էջը հաստատված է

ՎԵՐՋԱԲԱՆ

Խամսայի մելիքությունների պատմությունը վերջացավ։ Երբ այդ պատմությունը մաս-մաս լույս էր տեսնում «Մշակի» համարների մեջ, ամեն անգամ, երբ հանդիպում էին ծանոթներիս, նրանց առաջին խոսքը լինում էր՝ «լավ է…», իսկ հետո մի հարց՝ «ո՞րտեղից եք առել այդ տեղեկությունները…»:

Այդ հարցի մեջ, որ ստեպ առաջարկում էին ինձ, նշմարվում էր մի տեսակ կասկած, մի տեսակ անվստահություն… Բարեկամներից մի քանիսը մինչև անգամ նկատեցին ինձ. «Մի՞թե մենք Ղարաբաղում ունեցել ենք այսպիսի իշխանություններ, եթե կային, ինչո՞ւ մենք չգիտեինք…:

Այդ մարդիկ, որոնք Վանի բևեռագրների վրա դատողություններ են անում, որոնք ջրհեղեղյան անցքերի վրա են խոսում, զարմանալի է, որ իրենց քթի տակ, մեզնից կես դար առաջ կատարված իրողությունների վրա նայում են իբրև առասպել, իբրև ֆանտազիյայի ծնունդ:

Իմ ընթերցողների կասկածը փարավորելու համար ես հարկավոր եմ համարում ցույց տալ այն աղբյուրները, որոնցից քաղել եմ իմ պատմությունը:

Դեռ 1881 թվի հուլիս ամսում, նախքան իմ ճանապարահորդությունը դեպի Սյունյանց աշխարհ, «Մշակի» համարներից մեկում ես տպեցի մի հոդված, որի մեջ բացատրում էին իմ ճանապարահորդության նպատակը, այն է՝ Ղարաբաղի մելիքների պատմության համար թե գրավոր թե բերանացի տեղեկություններ,—և հրավիրում էին ձեռնահաս առձինքներին օգնել ինձ իր ձեռնարկության մեջ, եթե գտնվում էին նրան մոտ որևիցե պատմական նյութերը:

Որպես ամեն այդ տեսակ հրավերներ մնում են ապարդյուն, իմ հրավերքը ևս մի առանձին հետևանքի չհասավ: Ինձ մնում էր անձամբ գնալ Ղարաբաղ, մտնել ամբոխի մեջ և դիմել այն հարուստ պատմական աղբյուրներին, որը դեռևս թարմ կերպով պահպանված է ժողովրդական ավանդությունների մեջ:

Ես անցա Ղարաբաղի հինգ գավառներ, որ որ կազմում էին Խամսայի հինգ մելիքությունների իշխանության տեղերը:

Գանձակից գնացի Գյուլիստանի գավառը: Այստեղ են Մելիք-Բեգլարյանի կալվացքները. այստեղ տիրում էին նրանց