Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/362

Այս էջը հաստատված է

բարոսությունները Հասան-Զալալյան Հովհաննես կաթողիկոսի և Ղարաբաղի մելիքների վերաբերությամբ. համառոտ կերպով նկարագրված է Ղարաբաղի մելիքների իրանց հպատակների հետ դեպի Վրաստան գաղթականությունը և այնտեղից վերադարձը և այլն։ Պատմությունը հասցրած է մինչև 1808 թվականը, այսինքն՝ մինչև այն ժամանակը, երբ Բաղդասար միտրոպոլիտը հայ գաղթականների հետ ինքը վերադարձավ Վրաստանից։ Տետրակի մեջ տեղ-տեղ ջնջված է և միևնույն գրչով հետո ուղղված է։ Լուսանցքների վրա ժամանակ առ ժամանակ հավելվածքներ են արել, գրիչը նույնն է, բայց մելանի գույները զանազանվում են։ Ինչպես հիշեցի, այդ տետրակը սևագրություն է միայն, ցանկալի կլիներ, եթե դրա ամբողջը և սրբագրվածը գտնվեր։ Հեղինակը անցքերի ժամանակակիցը լինելով, նրա գրվածը ավելի արժանահավատ պետք է համարել։

Խաչենում տեսա Հասան-֊Ջալալի բերդը, որ այժմ կոչվում է Թարխանա (Խոխանա) բերդ, տեսա այդ բերդի ստորոտում իշխանի պալատի ավերակները, որ կոչվում են «դարպասներ» — տեսա հրաշալի Կաչաղակաբերդը, այցելություն գործեցի սուրբ Հակոբա վանքին, վերջապես տեսա մի պատմական ժողովուրդ, որ ճանաչում է այդ հիշատակարանները և հազարավոր բաներ է խոսում նրանց մասին։

Խաչեն գետի ընթացքով ցած իջնելով և թեքվելով դեպի Խնզիրստան գյուղը, տեղեկություններ հավաքեցի Մելիք-Միրզախանյանների մասին։ Այստեղ մնացի միայն մեկ օր, որովհետև վատ ընդունելություն գտա։ Ինձ առհասարակ չէր հաջողվում այն տեղերում, ուր գտնվում էին մելիքների ժառանգներ, և մանավանդ երբ նրանց տոհմի պատմության մեջ կային արատավոր կետեր։ Մելիք-֊Միրզախանյանների պատմությունը շատ մաքուր չէ:

Այստեղից անցա Շուշի բերդը։ Իջևանելով տեղային առաջնորդարանում, ինձ հաջողեցավ քննել հոգևոր կոնսիստորիայի արխիվը։ Ոչինչ չգտա։ Բոլոր հին դոկումենտները, որոնք կարող էին հին Ղարաբաղի պատմության վրա փոքրիշատե ձգել, ինչպես ասում էին, զանազան ժամանակներում գողացել էին։ Այստեղ ես ծանոթացա ծերունի Հաթամի հետ, որը մի ժամանակ Բաղդասար միտրոպոլիտի կանցլերն է եղել։ նա տվեց ինձ բավական մանրամասն և ընդարձակ տեղեկություններ Ղարաբաղի կաթողիկոսների, մելիքների և խաների մասին։ Հարգելի ծերունին