Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/377

Այս էջը հաստատված է

Իբրև փորձ, ես վեր առի մի գավառ միայն —Ղարաբաղը, և գրեցի այդ գավառում եղած հայկական հինգ իշխանությունների պատմությունը, հասցրի մինչև ռուսանց տիրապետության ժամանակները: Բայց մելիքությունները Անդրկովկասում եղել են բոլոր հայաբնակ գավառներում: Միայն Երևանի նահանգում կային յոթն նշանավոր մելիքություններ, որոնց ներկայացուցիչները, Մուղանի դաշտում, Աբրահամ կաթողիկոսի հետ, ներկա գտնվեցավ Նադիր շահի թագադրության հանդեսին: Մելիք-Աղամանյաները Գեղամյաննները, Լորիս-Մելիքյաննները, Արղությաննները և այլ իշխանական հին տները հայտնի էին և ռուսաց տիրապետության սկզբի տարիներում[1]:

Ես չեմ խոսում Շիրվանի, Շաքիի, Դերբենդի և Բաքվի գավառների մասին, որովհետև այդ կողմերում չեմ եղել, այդ երկրների մելիքությունների մասին շատ փոքր տեղեկություններ ունեմ: Բայց իմ անցյալ տարվա ճանապարհորդության ժամանակ, բացի Ղարաբաղից, ես պտտեցի Գանձակի, Զանգեզորի, Սիսիանի, Բարգյուշատի, Չավդուրի, Ղափանի, Մեղրիի և Օրդուբադի վիճակներում, անցա Հին-Նախիջևանի կողմերը և այնտեղից գնացի Պարսկաստան: Հիշյալ երկրներում կային հզոր մելիքություններ, որոնք 1722 թվի ապստամբության ժամանակ մասնակցում էին Դավիթ բեկի Ղարաբաղի մելիքների կռիվներին: Օրինակ, Զանգեզորի վիճակում հայտնի էին Մելիք-Հայկազյաննները՝ Սիսիանի մեջ (Տաթևի կողմերում) հայտնի էին Օբելյանները, Բագրյուշատի մեջ՝ Մելիք-Ֆլանգյուլը Զավդուրի մեջ, Թորոս իշխանը, Ղափանի մեջ` Մելիք-Փարսադանյանները, Մեղրիի կողմերում՝ Շահումյանները, Օրդուբատի կողմերում` Մելիք-Մուսան և այլն:

Որքան կարող էի, որքան իմ ժամանակը իմ միջոցները ներում էին, ես տեղեկությունները հավաքեցի վերոհիշյալ մելիքությունների մասին, բայց այդ տեղեկությունները դեռ այնքան թերի են, որ հազիվ թե կարելի կլինի նրանց մասին մի ամբողջ բան գրել: Այդ մթության մեջ մնացած իշխանությունները ի լույս ածելու համար, պետք է սպասելը մինչև նյութերի քանակությունը բավականաչափ հավաքվերը, որ կարելի լինել պատմությունը գրել ձեռնարկելը:

Ավելորդ չէմ համարում հիշելը, որ իմ ճանապարհորդությունից

  1. Շահ-Աբաս մեծի Մելիք-Հայկազին սիրված մի Ֆիրմանի մեթ տալիս տալիս է նրան սադրնիշին տիտղոսը, որ նշանակում է թագավորի մոտ առաջին տեղում նստող, գահերից