Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/383

Այս էջը հաստատված է

«ԳԱՂՏՆԻՔ ՂԱՐԱՂԱՂԻ»


Հեղինակությամբ Ապրեսի Բեկնազարյանց. թարգմանություն Մակար վարդապետի Բարխուդարյանց: Տպված է Առաքել աղա Նատուրյանցի ծախքով. Ս. Պետերբուրգում ներկա ամի:

Ա

Վերջապես լուս տեսավ հոդվածիս վենագիրը կրող գիրքը, որ դեռ չհրատարակված այնքան աղմուկ բարձրացրեց մեր գրականության մեջ: Այդ աղմուկը ծագեց առավելապես, այն մթին, տարօրինակ երևույթից, որի մեջ պարածածկված, այդ գիրքը պիտի ներկայանար հայ հասարակությանտ:Այդ էր պատճառը, որ լրագիրներից ոմանք խոսեցին ի նպաստ և ոմանք աննպաստ:

Կանխահաս քննադատությունը թողեց հարցը անվճիռ: Իսկ այժմ երկպառակության խնձորը դրած է հասարակած սեղանի վրա, նրան կարելի է ամեն կողմից քննել:

«Գաղտնիք Ղարաբաղին», իրար որ, թաքցրած ունի յուր մեջ մի մեծ գաղտնիք, բայց այդ գաղտնիքը ոչ թե Ղարաբաղի գաղտնիքն է, այլ այդ գրքի իբր թե թարգմանիչ Մակար վարդապետի գաղտնիքն է: Իմ հոդվածի նպատակը կլինի՝` քննել գլխավորապես վերջին գաղտնիքը:

Ահա ինչ է ասում Մակար վարդապետը յուր առաջաբանի մեջ.(Ես քաղում եմ նրա համառոտ բովանդակությունը միայն):

1881 թվի մարտի 5-ին Մակար վարդապետը միայնակ նստած է լինում յուր սենյակում, (ծառան բացակա էր) հանկարծ դուռը բացվում է, ներս է մտնում մի գրեթե «հարյուրամյա ծերունի», մուրացկանի հագուստով: Նա փաթաթած թաշկինակների միջից