Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/384

Այս էջը հաստատված է

հանում է մի ձեռագիր գիրք, հանձնում է հայր սուրբին, ասելով որ այդ գրքի մեջ կան «թե շատ վտանգավոր գաղտնիքներ և թե Ցարաբաղի պատմության համար անգին գանձեր»։ Եվ հասարակությանը ավելի հասկանալի դարձնելու համար է ծերունին խնդրում է, որ վարդապետը այդ աշխատությունը «թարգմանե», գրաբարից աշխարհաբարի վերածե, և «երկու տարի» սպասելուց հետո, տպագրել տալ։

Վարդապետի բոլոր ջանքը, այդ խորհրդավոր ծերունու ով լինելու մասին մնում է ապարդյուն, որովհետև նա, որպես հանկարծակի մտնում է հայր սուրբի սենյակը, այնպես էլ հեռանում է, միայն հայտնելով, թե «իմ անունը և ազգանունը կիմանաք ձեռագրիցս»։

Այդ ծպտյալ ծերունին «Գաղտնիքի» հեղինակ Ապրես Բեկնազարյանցն է եղել։ Թե հետո ո՞ւր գնաց նա, ի՞նչ եղավ, որտե՛ղ կորավ,— այդ մասին լռում է հայր սուրբը։ Բայց նրա «կտակը» ճշտությամբ կատարում է. գիրքը թարգմանում է, իսկ գրաբար բնագիրը, դժբախտաբար, կորցնում է…

Այդ դժբախտությունը պատահում է 1884 թվին, օգոստոսի 30-ին, կնշանակե՝ գիրքը ստանալուց ուղիղ երեք տարի, 3 ամիս և 25 օր հետո։

Դժբախտությունը պատահում է հետևյալ կերպով, վարդապետը, քարքարոտ Շուշի փողոցների դարուփոսերով, «երեկոյան մաթի» ժամանակ իր բնակարանի իրերը տեղափոխում է մի այլ բնակարան։ Ճանապարհին բեռնակրի անզգուշությունից «ծրարի» միջից գրքի թանկագին բնագիրն ընկնում, կորչում է, իսկ թարգմանությունը, բարեբախտաբար մնում է…

Եթե գրքի բնագիրն անհետացած չլիներ, դարձյալ կարելի էր փոքրիշատե հավատալ այդ բոլոր առեղծվածային հանելուկներին։

Բայց բնագրի կորուստն ինքնըստինքյան, առաջ է բերում ամեն մի ուշադիր ընթերցողի մտքում մի խոշոր կասկած, արդյոք այդ գիրքը չէ՞ գրել ինքը Մակար վարդապետը, արդյոք այդ բոլորր չէ հնարել նա՝ յուր աշխատությունն ավելի հետաքրքրական դարձնելու համար։

Փաստերը ավելի կասկածանքի կողմն են թեքվում։

Արդարև, եթե «Գաղտնիք Ղարաբադին» լիներ մի հին, հարազատ գրվածք, նա այդ երկրի պատմության համար կարող էր մի հարստություն համարվել։ Բայց նոր գրվածքը, այն ևս պատմագրության մեջ, հին արձանագրության անունով տալ