Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/400

Այս էջը հաստատված է

գարունքին ուղղակի արշավեց կրկին դեպի Անդրկովկաս, առանց պատերազմի գրավեց Շուշի բերդը և նույն բերդում սպանվեցավ յուր երկու սենեկապետներից[1]:

Այդ հաշվից երևում էր, որ Աղա—Մամադ—շահը ամենևին ժամանակ չէր կարող ունենալ զբաղվելու պատանի Բեկնազարյանի կրթությունով: Որովհետև Աղա-Մամադ-շահի Թիֆլիսի արշավանքից Պարսկաստան վերադառնալը, Խորասանի արշավանքը կատարելը և այնտեղից կրկին Շուշի գնալը և սպասելը տևեց ընդամենը մեկ ու կես տարի (այսինքն` 1795 թվի սեպտեմբեր ամսից, մինչև 1797 թվի ամառը), և այդ մեկ ու կես տարվա ընթացքում չմնաց նա, որ յուր հրովարտակները, շրջաբերականները և պաշտոնական գաղտնի նամակները տար պատանի Բեկնազարյանին ընդօրինակելու և այլն[2]:

Եթե մինչև անգամ ընդունենք, որ շահի բացակայության ժամանակ պատանի Բեկնազարյանը բնակվում էր նրա պալատում, դարձյալ վերևում ցույց տված հաշվով (ի բացառյալ ճանապարհորդության վրա անցած ամիսները) մեկ տարուց ավել այնտեղ բնակվվել չէր կարող: Որովհետև Աղա-Մամադ-շահի սպանվելուց հետո, ոչ ոք նրան պալատում չէր պահի: Այդ մեկ տարվա ընթացքում տեսեք որքա՜ն բաներ սովորեց նա: Պարսկերենի մեջ այնքան կատարելագործվեցավ, որ մինչև անգամ հրովարտակներ ու շրջաբերականներ էր ընդօրինակում և նրանցից «Գաղտնիք»-ի համար օգուտներ էր քաղում, այլև սովորեց նա մի ուրիշ լեզու` ֆրանսերեն:

«Հաջողեցա գաղիերեն ևս ուսանել Յակոբ անուն մի հայ-կաթոլիկ վարդապետից, որը Ուրմի քաղաքի

  1. «Խամսայի մելիքություններ». եր. 204-209
  2. Ով որ փոքրիշատե ծանոթ է պարսից լեզվի և մանավանդ նրա գրության ձևերի հետ, որը սովորելու համար տասնյակ տարիներ են վատնում, կհասկանա վերոհիշյալ տողերի տարօրինակությունը: Պարսից տառերի և գրության ձևը փոխելու խնդիրը այժմ մի մեծ մանկավարժական հարց է դարձել Պարսկաստանում: Այդ հարցը առաջին անգամ բարձրացրեց հայ ազգի Միրզա-Մելիք խանը, -պասից Դռան Լոնդոնի լիազոր դեսպանը: Այժմ նա պարսկերենի համար մի նոր ձևով տառեր է հնարել և «Գյուլիստանը» նույն տառերով տպագրել է տվել Լոնդոնում: Եթե ընդունելություն գտնի հարգելի պարսագետի աշխատությունը, պարսից մանկավարժությունը մեծ դյուրություններ կգտնի