որովհետև հիվանդը դրված էր Թավրիզում, իսկ թե շահը և թե նրա բժիշկները կենում էին Թեհրանում։
«Գաղանիք»-ի մեջ միշտ շփոթում են Թավրիզը Թեհրանի հետ, պարսից շահերի մոտ ապրող Բեկնազարյաները չգիտեն, nր Թավրիզը պարսից աթոռանիստ քաղաք չէր, որ Ֆաթալի-շահը այնտեղ լիներ և խնամք տաներ հիվանդին։ Գոնե Բեկնազարյան գիտենային թե ո՞վ էր այդ շահի բժիշկը:
Թե Ֆաթալի-֊շահի օրերում և թե նրա հաջորդ Մամադ-շահի օրերում պարսից Դռան արքունի բժիշկը հայազգի Դավիթ խան Մկրտչյան Կարպեցին էր, ասպետ և նշանակիր արեգական և առյուծո[1]։ Գոնե հիշեին այդ նշանավոր մարդու անունը, որ բացի բժշկությունից պարսից Դռան ազդեցություն ունեցող անձիրներից մեկն էր։
Վերջապես, հայր Բեկնազարյանը վախճանվում է (1828 թ.) և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղվում է Թավրիզի հայոց եկեղեցու գավթում։ Որդին այսպես է նկարագրում հոր թաղման հանդեսը.
«Ես չեմ կարող նկարագրել այստեղ այն դառն վշտերը և անփարատելի ցավերը, զորո պատճառեց ինձ հորս մահը: Բայց այսուամենայնիվ սակավ մխիթարություն չզգացի հուղարկավորության հանդեսի փառավորությամբ, որը կարգագրած էր բարեխնամ Աբաս Միրզան (պարսից թագաժառանգը)։ Հուղարկավորության հանդեսն կատարվեցավ զինվորական կարգաւ, որ ներկա էին շատ բարձր զինվորականք, ինքը Աբաս-Միրզան և բոլոր հայ ժողովուրդը (հայ հոգևորականներ չկան)։ Հորս մարմինը ամփոփվեցավ Թավրիզի հայոց եկեղեցվո գավթում, կից Մելիք-Աբովյան մելիք ժառանգ Առստամ բեկի գերեզմանին» (եր. 390)։
Թողնենք այն, որ պարսից կրոնի տրամադրությամբ թաղումը նկատվում է իբրև մի հոգևոր խորհուրդ և նրա վրա զինվորական հանդեսներ չեն կատարում։ Թողնենք և այն, որ Աբաս-Միրզան, պարսից թագաժառանգը, որ ավելի մեծ ազդեցությունուներ, քան թե թագավորը, որքան և հայասեր լիներ, բայց դարձյալ իրան թույլ չէր տա Աբրահամ Բեկնազարյանի թաղման հանդեսին ներկա լինել։ — Նկատենք միայն այն, թե ինչ մի
- ↑ «Խամսայի մելիքություններ», եր. 348, «Պատմություն պարսից», Մ. Դ.Թաղիադեանցի, հատ. Ա., եր. 250