Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/430

Այս էջը հաստատված է

պաշտոնը…»։ Որքան և ցանկանար Ֆաթալի-֊շահը, չէր կարող այդ սուտը հռչակել, որովհետև ներքինացնելու ծեսը գաղտնի չէ կատարվում, այլ կատարվում է հանդիսավոր կերպով բժիշկների և վկաների ներկայությամբ։ Բայց Մակար վարդապետի միամտության ծիծաղելի կողմը այն է, թե ի՛նչ կարողություն ուներ հզոր Ֆաթալի-֊շահը, որ իրան թույլ տար այդ տեսակ աչքակապություններ անել մի որևիցե Աբրահամ Բեկնազարյանի վերաբերությամբ այն Ֆաթալի-֊շահը, որի հարուստ կանանոցը լցված էր ուրիշ ավելի նշանավոր հայազգի ներքինիներով և ներքինապետներով, որոնց ոչ միայն խզել էին տված, — այլ մահմեդականացրել էին։ Բավական է միայն ցույց տալ նախորդ գլխում հիշված Մանուչար խանին, որ նույնպես մի ժամանակ ներքինապետ էր Ֆաթալի֊-շահի կանանոցում,— Խոսրով-խանին, որ նույնպես ներքինապետ էր Ֆաթալի-շահի կանանոցում[1] ։ Ներքինիներ և ներքինապետներ էին նաև Աղա-֊Յաղուբը, մյուս Աղա-Յաղուբ երևանցին և Աղա֊-Բահրամը[2]։ Այդ դժբախտները ամենքը մահմեդականացրած հայեր էին…

Ֆաթալի-շահը ուներ երեք հարյուրի չափ կանայք և հազարից ավելի պալատական նաժիշտներ և հարճեր։ Այդ բազմությունը կառավարելու համար, իհարկե պետք էր ներքինիների և ներքինապետների մի ստվար պաշտոնեություն և նրանցից շատերը հայեր էին, կամ Աղա-֊Մամադ-շահի տարած գերիներից և կամ այն գերիներից, որ տարվեցան ռուս-֊պարսկական վերջին պատերազմներում, Ֆաթալի-֊շահի ժամանակ։ Գերին պարսկական օրենքներով անհատ չէ, այլ իր է։ Տերը կարող է նրա հետ ամեն կերպ վարվել։ Այդ է պատճառը, որ շատերին ներքինացրին։

  1. Թե Մանուչար-խանը և թե Խոսրով-խանը, թեև պետական խոշոր պաշտոնակալներ էին, և երկուսն էլ ունեին անբավ հարստություն, բայց հայության համար կորած մարդիկ էին։ Մանուչար-խանի հարստությունը զանազան պարսիկների կոկորդն անցավ, և մեռնելուց հետո նրա մարմինը տարվեցավ բազարը, թաղվեցավ Մուսումայի հռչակավոր մզկիթում, որտեղ դրված էր և Ֆաթալի-շահի շիրիմը: Հանգուցյալ քեռորդի իշխան Միրզա-Դավիթ-խան Մելիքյանը մի փառավոր մատուռ կանգնեցրեց նրա գերեզմանի վրա, և մշտական թոշակ կարգեց այնտեղ աղոթող մոլլաներ, որ միշտ Ղորան կարդային, («Պատմություն Նոր Ջուղայի», հատ. Ա, եր. 437—444), իսկ մյուսը` Խոսրով խանը, որ վախճանվեցավ 1857 թվին, յուր բոլոր հարստությունը և Գիլանում գնած գյուղերն ու կալվածները կտակեց պարսից ներկա շահին («Պատ. Նոր Ջուղայի», ել 432—437
  2. «Խամսայի մելիքությունները», եր. 348—349