Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/450

Այս էջը հաստատված է

բնակվում էր Դալի-Մահրասան և որի բարձրությունից սարսափ էր տարածում Ղարաբաղի թշնամիների վրա: Ես տեսել եմ Թյուլի-Արզումանի ամրոցը` Երից-Մանկաց վանքի հանդեպ, Թըրղի գետի ափի մոտ, այն սոսկալի մթին խոխոմների մեջ, որ և այժմ նայողը զարհուրում է: Ես տեսել եմ նույնպես Չալաղան-Յուզբաշու ամրոցի ավերակները Թարթարի վրա, այն անտառապատ թավուտների մեջ, ուր բույն էր դրել այն հափշտակող գիշակները[1]:

Ամեն մի գյուղացի մատով ցույց է տալիս այդ տեղերը և նրանց մասին պատմում է շատ և շատ զարմանալի բաներ… Իսկ այդ անմոռանալի անձնավորությունները «Գաղտնիք»-ի մեջ շատ աննշան դեր են կատարում: Որի ընդհակառակն, Մակար վարդապետի հսկաները հրաշքներ են գործում, բայց ոչ մի շոշափելի հիշտակ չեն թողնում…

Մակար վարդապետը ամբողջ Ղարաբաղում կարող էր ցույց տալ մի բերդ, մի ամրոց, և վերջապես մի ավերակ շենք, որոնց հիշատակը կապված լիներ յուր հերոսների անուների հետ: Նրա Ազրայելը «Գաղնիքի»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը յուր հրամանի ներքո ուներ 5000 կանոնավոր զորք և 3000 անկանոն զորք եր.94 բայց ոչ մի ամրոց կամ բերդ ուներ: Ղարաբաղի մելիքներից և ոչ մեկը ունեցել է այդքան զորք[2], բայց ամենքը բերդեր և ամրոցներ չունեին: Մի տանձենի միայն Խնածախ գյուղում պահպնում էր Բեկնազարյանների անունը, այն ևս Մակար վարդապետը թուրքերի ձեռքով կտրել է տալիս և յուր հերոսների անուները իսպառ անհետացնում է եր. (398)…

Այդ բոլորից հետո շատ պարզ է, որ Մակար վարդապետի 60-70 հերոսները իրենց այլանդակ և հրեշավոր մականուներով, որոնց ներկայացնում է նա «Գաղնիք»-ի մեջ իբրև պատմական անձնավորություններ, - ամենը միասին վերցրած, երբեք պատմական գոյություն չեն ունեցել: Նրանք մինչև անգամ ժողովրդի ավանդություների մեջ առասպելաբանական գոյություն չունեն:

  1. Չայաղան նշանակում է ցին կամ ուրուր կոչված գիշակներ թռչուն
  2. Մակար վարդապետը փավստոսյան չափազանցությամբ զարմանալի շատ զորքեր է տալիս յուր հերոսների ձեռքը: Երբ Պետրոս Մեծը պիտի գար Գանձակ կայսրին դիմավորելու և իրենց ուժը ներկայացնելու համար, Ղարաբաղի բոլոր մեիքները միասին կարողացան դուրս բերել Կոչկար գետի մոտ 12. 000 զորք միայն: Պատմություն Աղվանից, տպված է Շուշի, 1839 ամ, եր. 58.