Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/462

Այս էջը հաստատված է

անմահացրեց Քանաքեռը: Աղայանցը նկարեց Խաչենը։ Պոոշյանցը ծանոթացրեց մեզ Աշտարակի հետ։ Իսկ մեր նվաստությունը յուր մի քանի վեպերի նյութը առել է յուր հայրենական բնագավառ Սալմաստից։

Հենց առաջին անգամ, երբ վիպասանը սկսում է գրել, նրան ներկայանում է յուր մանկության ծննդավայրը, որ ավելի մոտ էր նրա սրտին, որ ավելի ծանոթ էր նրան։

Մակար վարդապետին ևս շատ բնական էր, յուր վեպիկիյութը առնել Խնածախից։ Այսպես էլ արել է նա։ Եվ այդ է այն տարօրինակ երևույթի պատճառը, որ նրա բոլոր հերոսները որոնց թիվը քառասունից անցնում է, այդ գյուղիցն են ծնվում:

Նրա նկարած պատկերը, ինչպես երևում է էր «Գաղտնիք»—ից, սկզբում դրած է եղել խիստ նեղ շրջանակի մեջ։ Նա ներկայացնում. էր Շուշի բերդի պաշարումը Աղա—Մամադ—շահից, խնածախցիների քաջագործությունները, Աղա—Մամադ-շահի երկրորդ արշավանքը և նույն բերդում սպանվելը։ Այդքանը միայն:

Եթե Մակար վարդապետը բավականանար այդ պատկերով միայն և նրան նույն ձևով ներկայացներ ընթերցող հասարակությանը, գուցե նրան կասեին վատ նկարիչ է և ավելի ոչինչ: Բայց յուր վերջին վարմունքով` ենթարկել է իրեն մի այնպիսի պատասխանատվության, որ շատ ծանր պետք է լինի նրա համար…

Հայր սուրբը, ինչպես երևում է Գաղտնիք»֊ից, հրապուրվել է և իր ձեռնարկության մեջ շատ առաջ է գնացել։ Նա սկսել է ընդարձակել յուր պատկերը։ Եվ նույն հերոսներին, որ նա ստեղծել էր միայն այդ պատկերի մեջ գործելու համար,— նույն հերոսներին մտցրել է այն բոլոր պատերազմների և քաղաքական հարաբերությունների մեջ, որ կատարվեցան Անդրկովկասում, ըսկըսյալ այն օրից, երբ ռուսները առաջին անգամ ոտք դրեցին այդ երկրի վրա, մինչև նրանց կատարելապես տիրապետելը։

Վերջին վարմունքը շատ հասկանալի է` Մակար վարդապետին պետք է դներ խստ անելանելի դրության մեջ։ Նա յուր հերոսներին վիպական անձնավորությունն երից դարձրեց պատմական անձնավորություններ։ Այլ խոսքով, նա ստեղծել է մի պատմություն,— այն ևս կեղծ պատմություն։

Ինչպե՞ս պաշտպանել այդ կեղծությունը։

Միակ ելքը այն էր, որ Մակար վարդապետը ձեռքերը լվանար, մի կողմ քաշվեր, և բոլոր մեղքը ձգեր Բեկնազարյանների