Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/471

Այս էջը հաստատված է

պատմություն թե չէ գրել, հայտնի չէ։ Նրա գրավոր վաստակներից մեր ձեռքը ոչինչ չէ հասել։ Այդ ևս թողնում եմ Մակար վարդապետին պարզաբանել: Երկրորդը՝ Եսայի կաթողիկոսը, իրավ է, գրել է պատմություն։ Տուր աշխատությունը սկսել է նա 1036 թվականից հասցրել է մինչև 1711 թվականը[1]։

Դա միևնույն արժանահիշատակ անձնավորությունն է, որ Ղարաբաղի մելիքների Պետրոս Մեծի հետ ունեցած քաղաքական հարաբերությունների մեջ խիստ եռանդուն դեր էր կատարում։ 1722 թվին դա էր, որ Ղարաբաղի հայոց զորքերով, վրաց Վախտանգ թագավորի հետ, Գանձակի մոտ սպասում էին Պետրոս Մեծի գալստյանը։ Իսկ երբ Պետրոս Մեծը զանազան հանգամանքների պատճառով վերադարձավ Դերբենդից,— դարձյալ դա էր, որ 1724 թվին, գնաց Ռուսաստան և անձամբ տեսնվեցավ կայսրի հետ: Վերադարձին օծեց նա Աստրախանի հայ գաղթականների կառուցած մայր եկեղեցին։ Յուր վերջին գործողությունները գրեց նա առանձին գրքույկով, որը հիշատակարանի ձև ունի։

Մակար վարդապետի ստեղծած մյուս 6 պատմաբաններին, հանդերձ իրանց ստվար մատենագրությամբ, մենք կզիջենք հայր սուրբին, եթե գոնե Եսայի կաթողիկոսի աշխատություններից մի բան առած և մեզ հաղորդած լիներ։

Բայց ի՞նչ է ստիպել նրան այսպես անխնա կերպով ոչնչացնել յուր ստեղծած պատմագիրներին։

Շատ հասկանալի է, թե ի՞նչը։ — Որպեսզի «Գաղտնիք»—ից շատ բան չպահանջվի: Որպեսզի չասեն, լավ, այդ բոլոր ինչ որ կա «Գաղտնիք»—ի մեջ, մեզ համար գաղտնիք չէր, նախքան այդ գրքի լույս տեսնելը,— ուրեմն «Գաղտնիք»—ը ինչ գաղտնիքներ երևան հանեց, ո՞ւր մնացին նրա խոստացած գանձերը… նրա խոստացած «ամենավտանգավոր գաղտնիքները»… Որպեսզի Մակար վարդապետը իրավունք ունենա ասելու, թե այդ բոլորը կային և կլինեին, բայց ի՞նչ արած, որ պատմության 15 գրքեր անհայտացան, գետնի տակ թաղվելով, իա՝կ ինչ ոթ պահվել

  1. Եսայի կաթողիկոսի լիակատար պատմությունը մեր ձեռքը չէ հասել, նրա խիստ կրճատած համառությունը Բաղդասար միտրոպոլիտը 1839 թվին տպագրել տվեք Շուշի քաղաքում հետևյալ վերնագրով՝ «Պատմություն կամ հիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից, համառոտագրեալ ի սրբազնակատար կաթողիկոսեն Աղուանից ի տեր Եսայ-Հասան-Ջալալյանց, ի թվականին հայոց ՌՃԿ, իսկ ի թվականի տեառն մերոյ փրկչին Յիսուսի 1711»