Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/479

Այս էջը հաստատված է

հետաքրքրության համար ոչ միայն պատմական նշանակություն ուներ, այլ առավել գործնական նշանակություն ուներ։ Ինչո՞ւ։

Ռուսները նոր են տիրել Ղարաբաղը։ Ազնվականների և ժառանգությունների որոշելու խնդիր էր ծագել։ Թուրք խաները և թուրք բեկերը, մի կողմից, հայոց բեկերը և հայոց մելիքները մյուս կողմից, սաստիկ մաքառում են միմյանց հետ։ Յուրաքանչյուրը աշխատում է յուր տոհմային գերազանցությունը և յուր իրավունքները ապացուցանել նոր տիրող կառավարության առջև[1]: Այդ բոլորը ստիպում էր Բաղդասար միտրոպոլիտին ավելի հիմնավոր տեղեկություններ ունենալ մելիքների ծագման մասին, մանավանդ այն պատճառով, որ այդ ժամանակ թե Բաղդասար միտրոպոլիտի, որպես Աղուանից բարձր հոգևոր ներկայացուցչի, և թե էջմիածնի կաթողիկոսի տված վկայությունները հայոց ազնվականների ծագման մասին` կառավարությունը ընդունում էր իբրև վավերական վկայական։

Բայց ի՞նչ ենք տեսնում։

Հենց միևնույն տարվա մեջ, երբ Բաղդասար միտրոպոլիտը յուր առաջարկություններով դիմում է «Գաղտնիք»-ի հեղինակին, այդ գիրքը արդեն գրված և վերջացված էր, և նրա մեջ կարգով արձանագրված կային Ղարաբաղի բոլոր տիրապետող մելիքների թե ազգաբանությունը և թե նրանց ծագման ճյուղագրությունները, ճիշտ նույն ձևով, որպես պահանջում էր Բաղդասար միտրոպոլիտը,— այսինքն` սկսյալ Աղուանից առաջին թագավոր Առանից և հասցրած մինչև Բաղդասար միտրոպոլիտի օրերը։ Բոլորը պատրաստ էր։ Եվ «Գաղտնիքի»- ի հեղինակին մի այլ ավելի բարեհաջող առիթ չէր կարող ներկայանալ, քան թե այն, որ առաջարկում էր Բաղդասար միտրոպոլիտը։ Սրբազանը թե տպարան ուներ և թե միջոցներ նրա պատմությունը տպագրելու համար։ Բայց «Գաղտնիք»-ի հեղինակը յուր պատմության մասին լռում է (երևի նա Մակար վարդապետի համար էր պահում…) և փոխանակ յուր ձեռքում ունեցած արդեն պատրաստի պատմությունը սրբազանին ուղարկելու, նրան ցույց է տալիս գետնի տակ թաղված երևակայական պատմությունների երևակայական տեղերը…

  1. Հենք այդ Ժամանակներում Միրզա-Ջամալը և Միրզա-Ադիգեոզալր գրեցին Շուշի նորաբուսիկ խանի պատմությունը, որոնց ծագման սկիբը հասցրին մինչև Սամար-Ղանդի թագավորները, իսկ Բաքուի Միրզա-Մուհամմեդ-խանի որդի Արասղուլի բեկը գրեց Շիբուանի խաները և Դաղստանի տիրապետողների պատմությունը: